Ալեն Սիմոնյանն առաջարկում է 5 անգամ ավելացնել վիրավորանքի եւ զրպարտության համար նախատեսված տուգանքի չափը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    28%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    47%
    19 կմ/ժ
  • Լոռի 15°C
    49%
    11 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    67%
    8 կմ/ժ
  • Արարատ 20°C
    40%
    14 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    75%
    12 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    28%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    49%
    20 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    28%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    41%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.256
  • Դոլար = 387.692

Ալեն Սիմոնյանն առաջարկում է 5 անգամ ավելացնել վիրավորանքի եւ զրպարտության համար նախատեսված տուգանքի չափը

Ալեն Սիմոնյանն առաջարկում է 5 անգամ ավելացնել վիրավորանքի եւ զրպարտության համար նախատեսված տուգանքի չափը

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ ԱԺ լրատվության բաժնից՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Նա ներկայացրեց, փոփոխություն, ըստ որի՝ վիրավորանքի դեպքում անձը դատական կերպով կարող է պահանջել սահմանված նվազագույն աշխատավարձի ոչ թե մինչեւ 1000-ապատիկի չափով վճար, այլ՝ 5000-ապատիկի։ Իսկ զրպարտության դեպքում այդ գումարը փոփոխվել է՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ 2000-ապատիկից դառնալով մինչեւ 10000-ապատիկ։

Սիմոնյանը պարզաբանեց, որ այս առաջարկները կարող են նվազեցնել տեղեկատվական դաշտում գրեթե ամեն օր հանդիպող վիրավորանքն ու զրպարտությունը։ Նրա համոզմամբ՝ այն զայրացնում է ոչ միայն մարդուն, որի վերաբերյալ է տարածվում սուտ տեղելությունը, այլ նաեւ՝ հասարակությանը, ընթերցողներին։

Սիմոնյանը հայտնեց, որ Կառավարության գործընկերներն ընդհանուր առմամբ համաձայն են այս կարգավորմանը, սակայն չափի հետ կապված առաջարկում են վիրավորանքի համար մինչեւ 2000-ապատիկ, իսկ զրպարտության դեպքում՝ 3000-ապատիկ։

«Սրա հետ կապված առաջարկում եմ օրենքն ընդունել այն կերպ, ինչպես գրված է, այնուհետեւ՝ նիստերի դահլիճում ընդդիմադիր պատգամավորների հետ եւս կքննարկենք չափի հետ կապված հարցը»,- ասաց ԱԺ փոխնախագահը։

Այս թվերը, եթե վերածենք թվերի, ապա վիրավորանքի համար նախատեսվում է մինչեւ 5 մլն դրամ, զրպարտության համար՝ մինչեւ 10 մլն դրամ։

Պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի կարծիքով՝ Կառավարության կողմից ներկայացված սահմանաչափն ավելի ողջամիտ է, սակայն Սիմոնյանն առաջ քաշեց մի շարք հակափաստարկներ։

Նա շեշտեց, որ այսօր բավականին մեծ գումարներ ուղղակի մղված են կոնկրետ տեղեկատվական պատերազմ իրականացնելու համար։ «Իհարկե, ՀՀ-ում մամուլի, խոսքի ազատությունը բարձրագույն արժեքներից են, բայց միեւնույն ժամանակ, սուտը, զրպարտությունը, լկտիությունը,  ուղղորդված պատվերով իրականացվող գործողություններն ու լրատվությունը տարբեր բաներ են»,- նկատեց Սիմոնյանը։ Նրա պնդմամբ՝ թիվն ընտրվել է համեմատականներ անցկացնելով մի շարք եվրոպական երկրներում առկա դատակվճիռների հիման վրա։

Թեմայի այլ նորություններ