ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 554 դեպք, որից 283-ը՝ արտակարգ, արձանագրվել է 22 մահ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    19 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 8°C
    98%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    6 կմ/ժ
  • Արարատ 15°C
    62%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    86%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    90%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    13 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    68%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    90%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26634
  • Դոլար = 388.501

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 554 դեպք, որից 283-ը՝ արտակարգ, արձանագրվել է 22 մահ

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 554 դեպք, որից 283-ը՝ արտակարգ, արձանագրվել է 22 մահ

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ ԱԻՆ լրատվության բաժնից՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 554 դեպք, որից 283-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 195 հրդեհի, երեք փլուզման, երկու պայթյունի, մեկ որոնողափրկարարական, 10 ինքնասպանության փորձի, 37 օձի հայտնաբերման դեպք, 66 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 133 կենցաղային կանչ. տուժել է 117 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է չորս քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 22 մահ:

Արձանագրվել է թունավորման 11 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման յոթ դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել ինը քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված յոթ տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Թեմայի այլ նորություններ