ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 550 դեպք, որից 282-ը՝ արտակարգ, արձանագրվել է 12 մահ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    76%
    7 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    70%
    20 կմ/ժ
  • Լոռի 5°C
    100%
    1 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    98%
    4 կմ/ժ
  • Արարատ 13°C
    65%
    9 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    8 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    76%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    76%
    7 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    80%
    9 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.692

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 550 դեպք, որից 282-ը՝ արտակարգ, արձանագրվել է 12 մահ

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 550 դեպք, որից 282-ը՝ արտակարգ, արձանագրվել է 12 մահ

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ ԱԻՆ լրատվության բաժնից՝ սեպտեմբերի 7-13-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 550 դեպք, որից 282-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 210 հրդեհի, մեկ փլուզման, մեկ ուժեղ կարկուտի, ինն ինքնասպանության փորձի, 28 օձի հայտնաբերման դեպք, 52 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 137 կենցաղային կանչ. տուժել է 91 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է չորս քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 12 մահ:

Արձանագրվել է թունավորման ինը դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման վեց դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 12 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված վեց տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Թեմայի այլ նորություններ