ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակը միացել է Հայաստանում հոգեկան առողջության առաջնահերթությունների քննարկումներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    51%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 13°C
    53%
    8 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    70%
    3 կմ/ժ
  • Արարատ 15°C
    45%
    1 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    79%
    9 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    44%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    55%
    24 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    44%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    54%
    12 կմ/ժ
  • Արցախ 12°C
    84%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24687
  • Դոլար = 387.692

ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակը միացել է Հայաստանում հոգեկան առողջության առաջնահերթությունների քննարկումներին

ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակը միացել է Հայաստանում հոգեկան առողջության առաջնահերթությունների քննարկումներին

Հոգեկան առողջության՝ հոկտեմբերի 10-ին նշվող համաշխարհային օրվա նպատակն է միասնական ջատագովության և գործողությունների միջոցով խթանել հոգեկան առողջության ծառայությունների հասանելիությունը բոլորի համար։ Օրվան ընդառաջ Հայաստանում է առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի բարձրաստիճան պատվիրակությունը, որը առողջապահության նախարարության և «Հոգեկան առողջություն» ազգային կոալիցիայի հետ մասնակցել է հոգեկան առողջության առաջնահերթություններին նվիրված մի շարք հատուկ միջոցառումների և աշխատաժողովների։

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ և ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի առողջապահության քաղաքականության և համակարգերի գծով տնօրեն դոկտոր Նատաշա Ազոպարդի-Մուսկատի, Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ դոկտոր Ժիհան Թաուիլայի և հոգեկան առողջության  գծով տարածաշրջանային խորհրդական դոկտոր Լեդիա Լազերիի ներկայությամբ միջոցառմանը մասնակցել են հոգեկան առողջության ոլորտում գործող ազգային հասարակական կազմակերպությունները։

«Երբ վերջին տարիներին աշխարհում առողջապահական համայնքը խոսում է  հոգեկան առողջության վրա համավարակի թողած ազդեցությունը հաղթահարելու մասին, մեզ համար կրկնակի, եռակի ծանր օրեր եղան ի թիվս համավարակի` 2020թ. 44-օրյա պատերազմ, սեպտեմբերի 13-ից սկսված սահմանային ագրեսիա, տեղահանվածներ Արցախից և ՀՀ սահմանամերձ շրջաններից, ուստի  օրվա հրամայական է հոգեբանական օգնության պետական կարգավորումը և պետական ծրագրերով հոգեբանական օգնության ցուցաբերումը: 2021 թվականին Հայաստանի Հանրապետությունն առաջին անգամ միջոցներ տրամադրեց հոգեկան առողջության բարելավման ծրագրեր իրականացնելու նպատակով: Մենք շարունակաբար աշխատում ենք մեր գործընկեր գերատեսչությունների հետ այս ծրագրերի շարունակականությունն ապահովելու ուղղությամբ»,-նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Միջոցառումը համախմբել է ավելի քան 50 գործընկերների՝ քաղաքականություն մշակողների, ծառայություններ մատուցողների և հոգեկան առողջության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների՝ քննարկելու համար, թե ինչպես ԱՀԿ-ն կարող է աջակցել երկրի հիմնական շահագրգիռ կողմերին՝ խթանելու և հզորացնելու ներառական հոգեկան առողջության ծառայությունները:

«Համավարակից ի վեր հոգեկան առողջությունը վերջապես հայտնվել է ուշադրության կենտրոնում, և մենք տեսնում ենք, որ որոշ կառավարություններ կոնկրետ գործողություններ են ձեռնարկում այս ոլորտին առաջնահերթություն տալու համար», - ընդգծել է դոկտոր Ազոպարդի-Մուսկատը իր ողջույնի խոսքում:- Հայաստանը միշտ եղել է հոգեկան առողջության բարելավման հաստատակամ ջատագով: Ինձ համար՝ որպես առողջապահական համակարգերի, այդ թվում՝ հոգեկան առողջության համար պատասխանատու տնօրենի, և հոգեկան առողջության մեր տարածաշրջանային խորհրդատու՝ իմ գործընկեր Լեդիա Լազերիի համար, մեծ պատիվ է  Երևանում լինել այս կարևոր օրը»։

Քննարկումներում ընդգծվել է, թե ինչպես են COVID-19 համավարակը, ինչպես նաև տարածաշրջանում տնտեսական և անվտանգության մարտահրավերները մեծացրել հոգեկան առողջության ռիսկերը բնակչության շրջանում, ինչը հաճախ հանգեցնում է մարդկանց ընդհանուր բարեկեցության վրա երկարատև բացասական ազդեցությունների: Այս համատեքստում «Հոգեկան առողջություն» ազգային կոալիցիայի անդամներն ընդգծել են հոգեկան առողջության հզորացված համակարգերի և ծառայությունների կարևորությունը:

«Հոգեկան առողջությունը Հայաստանում մեր աշխատանքի առաջնահերթ ոլորտներից է, և մենք մշտապես համագործակցում ենք Առողջապահության նախարարության հետ՝ խթանելու համար հոգեկան բարեկեցությունը՝ որպես արտակարգ իրավիճակներին արձագանքման և վերականգնման կարևոր բաղադրիչ», - ասել ՝ Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ դոկտոր Թաուիլան:- Ես ուրախ եմ, որ նաև Եվրոպական Միության աջակցության շնորհիվ մենք աշխատում ենք առողջապահության նախարարության հետ՝ համայնքային հոգեկան առողջության ծառայությունները հզորացնելու և զինված հակամարտությունից տուժած բնակչության համար հոգեկան առողջությունը և հոգեսոցիալական տառապանքը նվազեցնելու համար»:

Նշվում է, որ հանդիպման մասնակիցները քննարկել են ազգային կոալիցիայի դերը այդ մարտահրավերներին դիմակայելու գործում: Հայաստանի ազգային կոալիցիան ԱՀԿ համաեվրոպական Հոգեկան առողջության կոալիցիայի անդամ է։ Համաեվրոպական Հոգեկան առողջության կոալիցիան կազմավորվել է 2021 թվականին՝ կյանքի բոլոր ոլորտներում հոգեկան առողջության շուրջ գործողությունները խթանելու համար՝ օգտագործելով տարածաշրջանի առաջատար փորձագետների և կազմակերպությունների հավաքական փորձառնությունը:

Ըստ աղբյուրի՝ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի պատվիրակությունը ողջունել է Հայաստանի կառավարության ջանքերը՝ ուղղված հոգեկան առողջության խնդիրների արձագանքման ուժեղացմանը։ Նրանք նաև ողջունել են ազգային կոալիցիայի ստեղծումը և հոգեկան առողջության պահպանման և խթանման ազգային գործողությունների ծրագրի մշակումը՝ որպես գործիք այս տեսլականն իրականություն դարձնելու համար:

«Ներկայացնելով հոգեկան առողջության 2021-2025 թվականների գործողությունների եվրոպական շրջանակը՝ դոկտոր Լազերին կարևորեց Հայաստանի առաջնորդությունն ու փորձառությունը՝ որպես Հոգեկան առողջության համաեվրոպական կոալիցիայի մաս:

«Նախարար Ավանեսյանի ներկայությունը մեր կոալիցիայի մեկնարկին և հայ մասնագետների փորձը, որը տրամադրվել է Կոալիցիայի երկու աշխատանքային փաթեթներին՝ երեխաների և դեռահասների հոգեկան առողջության ու բարեկեցության և մեծահասակների հոգեկան առողջությանը և բարեկեցության թեմաներով, մեծապես նպաստել են կոալիցիայի աշխատանքին»,- նշեց դոկտոր Լազերին։ «Մենք այսօր այստեղ ենք, որպեսզի վերադարձնենք այդ ներդրումը և աջակցենք ձեզ՝ նպաստելով հոգեկան առողջության գործողությունների հավակնոտ ծրագրի իրականացմանը»»,- հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Աղբյուրի՝ տեղեկացմամբ՝ միջոցառմանը ներկայացվել է ՀՀ ԱՆ Հոգեկան առողջության պահպանման և խթանման գործողությունների ծրագիրը, որին հաջորդել է ինտերակտիվ քննարկում: Առողջապահության նախարարության կողմից պատրաստված և կառավարության կողմից հաստատված գործողությունների ծրագիրը նպատակ ունի ամրապնդել հոգեկան առողջության պաշտպանության ազգային քաղաքականությունը և խթանել հոգեկան առողջության համակարգի ամրապնդման համար կարողությունների զարգացման միջոցառումները:

Թեմայի այլ նորություններ