ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    67%
    11 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    70%
    19 կմ/ժ
  • Լոռի 5°C
    100%
    1 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    98%
    4 կմ/ժ
  • Արարատ 14°C
    65%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    8 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    67%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    67%
    11 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    81%
    9 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.247
  • Դոլար = 387.692

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ ԱԳՆ լրատվության բաժնից՝ օգոստոսի 25-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ իր վրաց գործընկերոջ՝ Դավիդ Զալկալիանիի հետ: Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է․

Նախարար Մնացականյանը զորակցություն հայտնեց նախարար Զալկալիանիին Դուշեթի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ` ցավակցելով զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթելով վիրավորներին: Արտգործնախարարներն անդրադարձան երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ կարևորելով բազմաոլորտ համագործակցության հետագա ամրապնդման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրումը: 

Նախարարներ Մնացականյանը և Զալկալիանին մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման և դրա սոցիալ-տնտեսական հետևանքների հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ: Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարը կարևորեց տարածաշրջանային խաղաղության, կայունության և անվտանգության պահպանմանն ուղղված քայլերը և այս ուղղությամբ փոխգործակցությունը:  

Թեմայի այլ նորություններ