Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց ավտոմեքենայի ուղղությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    71%
    9 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    65%
    20 կմ/ժ
  • Լոռի 6°C
    100%
    2 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    98%
    7 կմ/ժ
  • Արարատ 12°C
    65%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    5 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    4 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    82%
    10 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.692

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց ավտոմեքենայի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց ավտոմեքենայի ուղղությամբ

Օգոստոսի 15-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Տուժածներ չկան: Նշենք նաև,  որ ԵՄ դիտորդական առաքելությունը նախ հերքել էր այդ լուրերը։

Թվիթերյան գրառման մեջ ԵՄ առաքելությունը նշել էր. 

«ԵՄ առաքելության ոչ մի դիտորդ կրակոցների թիրախում չի հայտնվել։ Մենք պարեկություն ենք անում հայ-ադրբեջանական սահմանամերձ շրջաններում և զեկուցում են Բրյուսելին ռազմական զարգացումների, այդ թվում՝ մեր պատասխանատվության գոտում կրակոցների դեպքերի մասին»։

Ավելի ուշ առաքելությունը հեռացրել է իր այդ հաղորդագրությունը և հաստատել է գրանցված միջադեպը։

Armenian Military Portal տելեգրամյան ալիքը տեսանյութ է տարածել, որը հաստատում է Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակել են Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց ավտոմեքենայի ուղղությամբ։

 

Չնայած ԵՄ դիտորդական առաքելությունը հերքել էր Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը՝ տեսանյութում ԵՄ դիտորդներից մեկը պատմում է, որ դիմացի բլրից, որտեղ ադրբեջանական դիրքերն են, կրակում են իրենց ավտոմեքենայի ուղղությամբ, իսկ  իրենք հիմա խրամատներում են և սպասում են լրացուցիչ տեղեկատվության։

Տեսանյութի տարածումից հետո Հայաստանում ԵՄ առաքելությունը ջնջել է Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հերքող գրառումը։

Թեմայի այլ նորություններ