Ադրբեջանական ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Սարուշենի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    48%
    15 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    13 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    98%
    10 կմ/ժ
  • Արարատ 16°C
    63%
    13 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    87%
    6 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    48%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    84%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    48%
    15 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    72%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    89%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26634
  • Դոլար = 388.501

Ադրբեջանական ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Սարուշենի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ

Ադրբեջանական ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Սարուշենի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 10-ին բազմիցս խախտել են հրադադարը՝ կրակ բացելով Արցախի Հանրապետության Ասկերանի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին նշված է Արցախի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության՝ կեղծ է նաև Ադրբեջանի ՊՆ պնդումը իրենց գործողությունների արդյունքում իբրև թե դադարեցված ինժեներական աշխատանքների մասին։

«Ինչպես արդեն հաղորդել ենք, նախորդիվ Ադրբեջանի ՊՆ ստահոդ հայտարարությունները նպատակ ունեն արդարացնել գյուղատնտեսական աշխատանքները խափանելու նպատակով Արցախի Հանրապետության քաղաքացիների և գյուղատնտեսական տեխնիկայի ուղղությամբ պարբերաբար բացվող կրակը»,- ասված է Արցախի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Մեկտեղ, Արցախի ՊՆ-ն հայտնում է, որ հուլիսի 10-ին ժամը 9։30-ից ժամը 10։45-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Սարուշեն համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ»:

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնել է Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված անցակետը փակելու և միջանցքով առանց այդ էլ սահմանափակ երթևեկությունն ամբողջությամբ դադարեցնելու մասին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ադրբեջանի պետական սահմանային ծառայության տարածած հաղորդագրությունը, որպես երթևեկությունը դադարեցնելու պատճառ Ադրբեջանում նշում են այն, թե իբր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ավտոմեքենաներով մաքսանենգ ապրանքներ տեղափոխելու դեպքեր են բացահայտվել։   

Նշվում է, որ մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտն անցակետով երթևեկությունը ժամանակավորապես կասեցվել է։

Թեմայի այլ նորություններ