8-րդ համահայկական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կանցկացվի Գյումրիում
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    13 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    97%
    2 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    95%
    2 կմ/ժ
  • Արարատ 11°C
    72%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    98%
    3 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    93%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    87%
    13 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    69%
    10 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

8-րդ համահայկական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կանցկացվի Գյումրիում

8-րդ համահայկական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կանցկացվի Գյումրիում

Համահայկական ամառային 8-րդ խաղերը կանցկացվեն 2023 թ․ օգոստոսին Հայաստանում՝ բացման հանդիսավոր արարողությունը կանցնի Գյումրիում։ Այդպիսի որոշում է կայացվել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր մարմնի նիստում:

Նիստում որոշվել է.
1. Համահայկական ամառային 8-րդ խաղերն անցկացնել 2023 թ. օգոստոսին Հայաստանի Հանրապետությունում։
2. Ամառային 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կազմակերպել Գյումրիում։
3. Ամառային խաղերն անցկացնել Շիրակի և Արագածոտնի մարզերի մի շարք քաղաքներում։
4. Ամառային 8-րդ խաղերի եզրափակիչ հատվածն ու փակման հանդիսավոր արարողությունն անցկացնել Երևանում։
5. Առաջարկել համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի քաղաքային մարմիններին ՝ պատվիրակությունների կազմում ընդգրկել նաև հաշմանդամություն ունեցող հայազգի մարզիկներին։
6. Համահայկական խաղերի գործադիր մարմնի հաջորդ նիստում քննարկել պարօլիմպիկ խաղերի կազմակերպման հարցը։
7. Լիազորել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին՝ ՀՀ կառավարության հետ քննարկել ամառային 8-րդ խաղերի անցկացման կազմակերպչական հարցերը։
8. Գործադիր մարմնի քննարկմանը և հավանությանը ներկայացնել նաև Համահայկական ձմեռային 2-րդ խաղերը 2024 թվականի փետրվարին Ծաղկաձորում անցկացնելու հնարավորությունը։
9. Վերոհիշյալ առաջարկներն ուղարկել գործադիր մարմնի անդամների հաստատմանը։

Թեմայի այլ նորություններ