60-ականների խողովակաշարերը փոխարինվել են նորով
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    48%
    15 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    66%
    15 կմ/ժ
  • Լոռի 5°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    98%
    5 կմ/ժ
  • Արարատ 16°C
    61%
    27 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    99%
    3 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    59%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    99%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    48%
    15 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    86%
    2 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24913
  • Դոլար = 387.646

60-ականների խողովակաշարերը փոխարինվել են նորով

60-ականների խողովակաշարերը փոխարինվել են նորով

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը իրականացրել է Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Սարալանջ բնակավայրի` օրվա կարգավորիչ ջրամբարի և խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգման ծրագիր:

Սարալանջի ջրագծերը կառուցվել են դեռևս վաթսունականներին և գտնվում էին անմխիթար վիճակում, բնակիչներին մատակարարվող ջուրը հաճախ մաքուր չէր` իր բոլոր բացասական հետևանքներով:

Իրականացված աշխատանքների շնորհիվ մաքուր ջուրն արդեն հասնում է համայնքի` հինգերորդ և վեցերորդ փողոցների 45 տնտեսությունների։

Ծրագիրն իրականացվել է կառավարություն, համայնք և հիմնադրամ եռակողմ գործընկերությամբ: Պետբյուջեից ներդրումը կազմել է 4 միլիոն 900 հազար դրամ, համայնքի համաֆինասավորումը` 2 միլիոն 630 հազար դրամ:

ՀՏԶՀ-ի միջոցով այս տարի, համայնքների ջրամատակարարման բարելավմանն ուղղված 76 ծրագիր է իրականացվում: Հագեցած է լինելու նաև 2021-ը՝ հանրապետության 10-ը քաղաք և 37 գյուղ խմելու ջրի խնդիր չի ունենա:

 

‼️ 60-ԱԿԱՆՆԵՐԻ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐԸ ՓՈԽԱՐԻՆՎԵԼ ԵՆ ՆՈՐՈՎ. ՍԱՐԱԼԱՆՋԸ ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ ԿՈՒՆԵՆԱ ____________________ 🚰 ՏԿԵ...

Опубликовано ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia Четверг, 20 августа 2020 г.

Թեմայի այլ նորություններ