57-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ անչափահաս թոռներին ծանր մարմնական վնաս պատճառելու, ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու կասկածանքով
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    51%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    61%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    53%
    8 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    70%
    3 կմ/ժ
  • Արարատ 15°C
    45%
    1 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    79%
    9 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    62%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    55%
    24 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    51%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    54%
    12 կմ/ժ
  • Արցախ 12°C
    84%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24687
  • Դոլար = 387.692

57-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ անչափահաս թոռներին ծանր մարմնական վնաս պատճառելու, ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու կասկածանքով

57-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ անչափահաս թոռներին ծանր մարմնական վնաս պատճառելու, ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու կասկածանքով

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնից՝ 2020թ. օգոստոսի 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզի Խաշթառակ համայնքի 57-ամյա բնակիչը իր հանգիստը խանգարելու պատճառով, 2014թ. ծնված անչափահաս թոռան առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, ձեռքերով, ոտքերով և փայտով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով 6-ամյա երեխան վայր է ընկել, գլխով հարվածել է բազմոցի ոտնակին, ստացել  կյանքի համար վտանգավոր բազմաթիվ մարմնական վնասվածքներ և անգիտակից վիճակում տեղափոխվել  «Արաբկիր» բժշկական կենտրոն:

Բացի այդ 57-ամյա տղամարդը 2020թ. օգոստոսի 14-ին, օգոստոսի   16-ին և դեռևս քննությամբ չպարզված ժամանակահատվածում, նույն պատրվակով պարբերաբար, դիտավորությամբ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր 2 անչափահաս  թոռների մարմնի տարբեր մասերին՝ վերջիններիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք: 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Քրեական գործով 3 անչափահաս երեխաները ճանաչվել են տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

57-ամյա տղամարդը ձերբակալվել է և հարցաքննվել:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ