43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ հեռուստալրագրող Գարիկ Հարությունյանին, վերջինիս եղբորն ու հորը դանակահարելու համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    28%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    47%
    9 կմ/ժ
  • Լոռի 15°C
    49%
    11 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    67%
    8 կմ/ժ
  • Արարատ 20°C
    40%
    14 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    75%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    28%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    49%
    20 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    28%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    41%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.256
  • Դոլար = 387.692

43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ հեռուստալրագրող Գարիկ Հարությունյանին, վերջինիս եղբորն ու հորը դանակահարելու համար

43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ հեռուստալրագրող Գարիկ Հարությունյանին, վերջինիս եղբորն ու հորը դանակահարելու համար

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ քննչական կոմիտեի լրատվության բաժնից՝ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են հեռուստալրագրող Գարիկ Հարությունյանին,, վերջինիս եղբորն ու հորը դանակահարելու դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020թ. օգոստոսի 9-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի շենքերից մեկի բակում Երևան քաղաքի 43-ամյա բնակիչը,  երկու կամ ավելի անձանց մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, դանակով հարվածներ է հասցրել հեռուստալրագրողի, նրա հոր և եղբոր մարմնի տարբեր մասերին՝ նրանց առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 43-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 1-ին կետով: Վերջինս կալանավորվել է: Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ