32 մլն դրամ՝ ՀՀ նախագահի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    76%
    4 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 1°C
    90%
    10 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    91%
    4 կմ/ժ
  • Արարատ 9°C
    67%
    10 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    98%
    3 կմ/ժ
  • Արմավիր 9°C
    81%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    93%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 7°C
    81%
    0 կմ/ժ
  • Կոտայք 5°C
    78%
    6 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

32 մլն դրամ՝ ՀՀ նախագահի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության համար

32 մլն դրամ՝ ՀՀ նախագահի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության համար

ՀՀ կառավարության որոշմամբ 32 մլն դրամ կհատկացվի ՀՀ նախագահի աշխատակազմին՝ տեխնիկական հագեցվածության արդիականացման և բարելավման նպատակով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից շահագործվող որոշակի տեխնիկա, սարքեր և սարքավորումներ աշխատում են խափանումներով, չեն բավարարում ներկայիս տեխնիկական կամ ծրագրային պահանջներին, ինչի պատճառով Հանրապետության նախագահի աշխատակազմն իր գործառույթների իրականացման ընթացքում հանդիպում է խնդիրների:

ՀՀ նախագահի և ՀՀ նախագահի աշխատակազմի գործունեության լուսաբանման համար անհրաժեշտ տեխնիկան հնացած է և չի ապահովում լուսանկարահանման, տեսանկարահանման և մոնտաժման բավարար որակական չափանիշներ:

Լուրջ խնդիրներ են ծագել համակարգչային ցանցի և առնչվող սարքավորումների հետ, մասնավորապես՝ սերվերներից մեկը ծանրաբեռնվածության պատճառով խափանվել է (2012 թվականի արտադրության է), որի վերանորոգումը բարդ, ծախսատար և ոչ նպատակահարմար է, սերվերային հանգույցին սպասարկող անխափան սնուցման սարքերի մարտկոցները ամբողջությամբ ենթակա են փոխարինման: Սերվերային հանգույցի աշխատանքը ժամանակավոր սխեմայով վերականգնվել է, սակայն ոչ լիարժեք: Այն աշխատում է ծանրաբեռնված, ինչի պատճառով դրա աշխատանքում ամեն րոպե հնարավոր են նոր խափանումներ:

Թեմայի այլ նորություններ