2023-ին Երևանում կփոխարինվի 500 վերելակ. քաղաքապետարան
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    2 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    65%
    13 կմ/ժ
  • Լոռի 6°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    96%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    64%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    5 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    96%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    87%
    2 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    83%
    6 կմ/ժ
  • Արցախ 9°C
    98%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

2023-ին Երևանում կփոխարինվի 500 վերելակ. քաղաքապետարան

2023-ին Երևանում կփոխարինվի 500 վերելակ. քաղաքապետարան

«Նախատեսում ենք 2023 թվականի վերելակների փոխարինման ծրագրի շրջանակներում բոլոր մրցույթներն ավարտել, որպեսզի արդեն հաջորդ տարվանից սկսեն աշխատել», – ասել է  Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը` քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ։

Հուլիսի 25-ի դրությամբ Երևանում վերելակների փոխարինման ծրագիրն իրականացվում է միանգամից 163 հասցեներում։ 

Սարգսյանն իր խորհրդական Կամո Արեյանին հանձնարարել է քաղաքի մյուս հատվածներում փոխարինման ենթակա վերելակների գույքագրում իրականացնել։

Նախնական տվյալներով` հաջորդ տարի կփոխարինվի 500 վերելակ, ևս 200–ի հարցը կախված է ֆինանսավորման ծավալից։

Վերելակների փոխարինման ծրագիրը Երեւանում մեկնարկել է 2 տարի առաջ` 2020 թ.։ Ընդհանուր առմամբ մայրաքաղաքում տեղադրվել է մոտավորապես 4600 վերելակ, որից 3500-ը փոխարինման կարիք ունի։ Յուրաքանչյուրի փոխարինումը 10 մլն դրամ արժե։

Թեմայի այլ նորություններ