2020-ին նախատեսվում են կենսական նշանակության 12 ճանապարհների վերականգնման աշխատանքներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    59%
    6 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    87%
    11 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    98%
    5 կմ/ժ
  • Արարատ 16°C
    81%
    23 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    96%
    9 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    59%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    99%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    59%
    6 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    90%
    13 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24237
  • Դոլար = 387.646

2020-ին նախատեսվում են կենսական նշանակության 12 ճանապարհների վերականգնման աշխատանքներ

2020-ին նախատեսվում են կենսական նշանակության 12 ճանապարհների վերականգնման աշխատանքներ

Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում 2020թ. նախատեսվում է սկսել շուրջ 67.8կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության 12 ճանապարհների վերականգնման աշխատանքներ։ Մինչ շինարարական աշխատանքների մեկնարկը «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները‚ ճանապարհի վերականգնման նախագիծն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչը հանրային լսումներ են կազմակերպում շահառու համայնքներում։ Համայնքների բնակիչներին մանրամասն ներկայացվում են իրականացվելիք աշխատանքները‚ բողոքների լուծման մեխանիզմը‚ շինարարության ընթացքում բնապահպանական երաշխիքների պահպանմանը‚ երթևեկության և հետիոտնի անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր։

Հանրային լսումներ կայացել են Արարատի մարզի Նորամարգ‚ Գեղարքունիքի մարզի Սևան‚ Լոռու մարզի Մեծ Պարնի‚ Կաթնաջուր‚ Եղեգնուտ‚ Դեբեդ‚ Շիարկի մարզի Շիրակ‚ Կամո համայնքներում։

Շահառու բնակիչների հետ հանդիպումներում «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի բնապահպանական և սոցիալական հարցերի մասնագետ Շուշան Քուրքչիյանը ներկաներին ծանոթացրել է Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրին‚ վերականգնման ենթակա ճանապարհների ընտրության սկզբունքներին։

Ըստ Շուշան Քուրքչիյանի ճանապարհների վերականգնման շրջանակներում իրականացվելիք բոլոր աշխատանքները կատարվում են՝ բնապահպանական նորմերը պահպանելով‚ մասնավորապես‚ աշխատանքների ընթացքում մշտապես ջրցողում է կատարվում՝ շինհրապարակում նվազագույնի հասցնելով փոշու քանակը‚ շինարարության ընթացքում շինարարական աղբը ժամանակին հեռացվում է շինհրապարակից, ինչպես նաև շինարարական կազմակերպության աշխատակիցներն առաջնորդվում են վարքագծային փաստաթղթի կետերով:

Բնակիչները տեղեկացվել են‚ որ ճանապարհաշինության ընթացքում առաջացած հարցերով պետք է դիմեն շինարարին‚ որը‚ խնդիրները գրանցելով հատուկ գրանցամատյանում‚ պետք է դրանց լուծում տա։ Եթե այս մակարդակում հարցերը չլուծվեն‚ ապա բնակիչները կարող են դիմել Ճանապարհային դեպարտամենտին։ 

Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչները և նախագծողը հանդիպման ընթացքում պատասխանում են նաև բնակիչների հարցերին‚ որոնք հիմնականում առնչվում են շինաշխատանքների իրականացման ժամկետներին‚ ճանապարհի վրա անվտանգության տարրերի տեղադրմանը‚ վերականգնված ճանապարհների հետագա շահագործմանը և այլն։ 

Առաջիկա օրերին հանրային իրազեկման հանդիպումներ տեղի կունենան նաև Սյունիքի մարզի Խոտ‚ Նորավան‚ Արագածոտնի մարզի Դավթաշեն, Վերին Սասնաշեն,Ներքին Սասնաշեն, Վերին Բազմաբերդ, Մեծաձոր բնակավայրերում։

 

📑Հանրային իրազեկման հանդիպումներ՝ ճանապարհաշինության մեկնարկից առաջ ✅Կենսական նշանակության ճանապարհային ցանցի...

Опубликовано Road Department SNCO/«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ Четверг, 20 августа 2020 г.

Թեմայի այլ նորություններ