1991 թվականին, երբ Հայաստանն ու Ադրբեջանը անդամակցեցին ԱՊՀ-ին, փոխադարձաբար ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    81%
    0 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 2°C
    95%
    9 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    92%
    5 կմ/ժ
  • Արարատ 10°C
    67%
    12 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    98%
    3 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    81%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    92%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    81%
    0 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    85%
    6 կմ/ժ
  • Արցախ 9°C
    98%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

1991 թվականին, երբ Հայաստանն ու Ադրբեջանը անդամակցեցին ԱՊՀ-ին, փոխադարձաբար ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը. Փաշինյան

1991 թվականին, երբ Հայաստանն ու Ադրբեջանը անդամակցեցին ԱՊՀ-ին, փոխադարձաբար ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը. Փաշինյան

1991 թվականին, երբ Հայաստանն ու Ադրբեջանը անդամակցեցին ԱՊՀ-ին, ստորագրեցին հուշագիր եւ միջազգային պայմանագիր, փոխադարձաբար ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը: Այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված օնլայն ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պետք է հասկանալ, թե ինչ ենք հասկանում տերմինների տակ: Արցախյան հակամարտությունը գոյություն ուներ արդեն այն ժամանակ, բայց Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Բայց արդյո՞ք արցախյան հարցը տարածքային հակամարտություն է։ Ոչ, արցախյան հակամարտությունը ոչ մի ընդհանուր բան չունի տարածքային հակամարտության հետ։ Հենց դա նկատի ունեմ, երբ ասում եմ, որ բանակցային գործընթացը այլասերվել է, այդ թվում Արցախի բանակցություններից դուրս բերմամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Կան բազմաթիվ քարտեզներ, բայց պետք է հասկանալ, որ քարտեզներն ընդամենը նկարներ են, կարեւոր են իրավական հիմնավորումները։ Ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը հայտարարում է, որ այս տարվա քարտեզի վրա այդ տարածքը գտնվում է Հայաստանի շրջանակներում, իրեն հարգանքով հրավիրում են հանդիպման, հարցնում են և խնդրում են իրավաբանական հիմնավորումներ տալ, եթե կան: Այսօր մենք միլիմետրերով գիտենք, թե որտեղ է անցել Հայկական ԽՍՀ սահմանը։ Նաև այդ հիմքով մենք հայտարարում ենք, որ Ադրբեջանը ագրեսոր է և գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Մենք պետք է դադար տանք Հայաստանի մասին խոսելիս ինչ-որ ամորֆ բան հասկանալուն։ Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանը հստակ սահմաններով երկիր է՝ միլիմետրի ճշգրտությամբ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

«Այն հանգամանքը, որ Ադրբեջանը փորձում է բանակցությունների մեջ դնել անկլավների հարցը, ես այդ մասին արդեն ասել եմ։ Բայց մենք ինքներս պետք է հասկանանք, այդ "անկլավները", որ քարտեզի վրա նշված են, իրավական հիմնավորումներ ունե՞ն, թե կոլտնտեսության ինչ-որ նախագահ ինչ-որ տոնի առթիվ տարածք է նվիրել Ադրբեջանի եղբայրական կոլտնտեսությանը։ Չեմ ուզում առաջ գնալ և այդ մասին խոսել՝ բացահայտելով քարտեզները, բայց շատ մեծ կասկածներ ունենք, թե արդյո՞ք որևէ իրավական հիմնավորումներն ունեն քարտեզներում նշված այդ "անկլավները",- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Թեմայի այլ նորություններ