12-մետրանոց ավտոբուսների մրցույթը համարվել է չկայացած. առաջիկայում նոր տենդեր կհայտարարվի
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    34%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    54%
    9 կմ/ժ
  • Լոռի 16°C
    44%
    15 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    70%
    5 կմ/ժ
  • Արարատ 20°C
    36%
    7 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    74%
    12 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    34%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    49%
    24 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    34%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    42%
    12 կմ/ժ
  • Արցախ 14°C
    84%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24463
  • Դոլար = 387.692

12-մետրանոց ավտոբուսների մրցույթը համարվել է չկայացած. առաջիկայում նոր տենդեր կհայտարարվի

12-մետրանոց ավտոբուսների մրցույթը համարվել է չկայացած. առաջիկայում նոր տենդեր կհայտարարվի

Երևանում քաղաքային տրանսպորտի բարելավմանն ուղղված ծրագրի շրջանակում հայտարարվել էր 12-մետրանոց ավտոբուսների մրցույթ, որը չէր կայացել մասնակիցների՝ մրցույթի պայմաններին չհամապատասխանելու պատճառով. առաջիկայում նոր տենդեր կհայտարարվի: InterLur.com լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Մենք արդեն սկսել ենք քաղաքային տրանսպորտի բարեփոխման գործընթացը: Կառավարության և Եվրոպական զարգացման բանկի հետ համատեղ  տենդերը եղել է 12­մետրանոց 100 ավտոբուսի համար: Եղել են երկու մասնակից, բայց երկուսն էլ չեն համապատասխանել մրցույթի պայմաններին, դրա համար տենդերը համարվել է չկայացած: Այժմ աշխատում ենք նոր տենդերի ուղղությամբ»,- նշել է Մարությանը: Նրա խոսքով՝ մասնագետների հաշվարկներով ավտոբուսների քանակը Երևանում պետք է լինի 850-950 հատ՝ ներառյալ նաև պահեստային ավտոբուսները:

Քաղաքապետը շեշտեց, որ այդ գործընթացը կախված չէ միայն քաղաքապետարանից, և դրան շատ լուրջ մասնակցություն պետք է ունենա նաև Կառավարությունը: Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ կայացել է նաև 100 մինի ավտոբուսի մրցույթ, կա հաղթող:

«Ավտոբուսները Հայաստան կբերվեն համայնքի միջոցներով: Առաջիկա 2-3 ամսում սպասում ենք մատակարարումներին: Նախատեսվում է նաև զգալի խմբաքանակով 8-9 մետրանոց ավտոբուսների մրցույթ հայտարարել, Դրանք նույնպես ձեռք կբերվեն համայնքի միջոցներով»,- ասաց Կարապետյանը:

Թեմայի այլ նորություններ