Սահմանադրական դատարանը կարևորում է Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցության շարունակական զարգացումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 8°C
    93%
    0 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 7°C
    94%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    95%
    4 կմ/ժ
  • Արարատ 9°C
    70%
    6 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    95%
    3 կմ/ժ
  • Արմավիր 9°C
    93%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    93%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 7°C
    93%
    2 կմ/ժ
  • Կոտայք 5°C
    67%
    3 կմ/ժ
  • Արցախ 10°C
    95%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Սահմանադրական դատարանը կարևորում է Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցության շարունակական զարգացումը

Սահմանադրական դատարանը կարևորում է Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցության շարունակական զարգացումը

Սահմանադրական դատարանը կարևորում է Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցության շարունակական զարգացումը: «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» խորհրդաժողովի ժամանակ այս մասին ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, որին մասնակցում էին Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորին, ՀՀ-ում  Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, դատական իշխանության ներկայացուցիչներ և ոլորտի մասնագետներ:

«Ցանկանում եմ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անունից առհասարակ կարևորել Եվրոպայի խորհրդի և դրա մասնագիտացված մարմինների, մասնավորապես Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցության շարունակական զարգացումը: Եվրոպայի խորհրդը մեր առանցքային միջազգային գործընկերներից է, և ներկայիսն համագործակցությունը իր բնույթով պարզապես օրինակելի և ուղենիշային է, ինչի լավագույն ապացույցներից է նաև Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորիի պաշտոնական այցը Հայաստան և այսօրվա խորհրդաժողովի գումարումը»,- ասաց Դիլանյանը:

«Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» խորհրդաժողովը կծառայի որպես հարթակ միտված դատական համակարգի անկախության ամրապնդման և հանրային վստահության բարձրացման եղանակների և ուղիների շուրջ Սահմանադրական դատարանի, բոլոր ատյանների դատարանների և իշխանության մյուս ճյուղերի, ինչպես նաև միջազգային համայնքի և տեղական քաղաքացիական հասարակության միջև երկխոսությանը՝ ամփոփելով վերջին բարեփոխումները, ընդգծելով հաջողություններն ու մարտահրավերները և ստեղծելով խթաններ ընթացիկ բարեփոխումների համար: Մտքերի ու դիրքորոշումների փոխանակումը կօգտագործվի նաև իրավունքի գերակայության, հիմնարար իրավունքների և ազատությունների, ինչպես նաև ժողովրդավարության ամրապնդման ասպարեզում Եվրոպայի խորհրդի հետ ընդլայնված գործընկերությանն ուղղված Հայաստանի Հանրապետության հանձնառությունն ընդգծելու համար:

Ելույթներով են հանդես գալու ՀՀ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի-Մալորին, ԵԽ պաշտոնյա Ֆրեդերիկ Դոլտը, Լիտվայի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Դանուտե Յոչիենեն, Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) գործադիր քարտուղար (առցանց) Հաննե Յունկերը, Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ, Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի պաշտոնաթող նախագահ Գերհարդ Ռայսները, Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի նախագահ Անկե Այլերսը, ՀՀ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ՀՀ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և այլք, իսկ հրավիրյալների ցանկում են ՀՀ-ում հավատարմագրված արևմտյան դեսպանները, ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը, սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամներ Արթուր Սաքունցը, Դանիել Իոաննիսյանը, Տիգրան Եգորյանը, Էդմոն Մարուքյանը, Վահագն Հովակիմյանը,ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը և շատ այլ գործիչներ:

Թեմայի այլ նորություններ