ՄԱԿ-ի գործընկերները բարձր են գնահատել քրեական արդարադատության ոլորտում Հայաստանի կառավարության նվաճումները
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    4 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    100%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    94%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    95%
    4 կմ/ժ
  • Արարատ 10°C
    70%
    6 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    95%
    3 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    93%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 7°C
    93%
    2 կմ/ժ
  • Կոտայք 5°C
    67%
    3 կմ/ժ
  • Արցախ 10°C
    95%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

ՄԱԿ-ի գործընկերները բարձր են գնահատել քրեական արդարադատության ոլորտում Հայաստանի կառավարության նվաճումները

ՄԱԿ-ի գործընկերները բարձր են գնահատել քրեական արդարադատության ոլորտում Հայաստանի կառավարության նվաճումները

Մայիսի 16-20-ը Վիեննայում ընթացող ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի (CCPCJ) 31-րդ նստաշրջանի շրջանակներում անցկացվել է հատուկ միջոցառում՝ նվիրված Հայաստանում հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության ձեռքբերումներին և մարտահրավերներին: 

Ինչպես հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, միջոցառման շրջանակներում Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հանդես է եկել առանձին զեկույցով: Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումները, մասնավորապես՝ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերով ներդրվող առանցքային ինստիտուտները, որոնք հենվում են իրավունքակենտրոն մոտեցումների վրա:

Տեղեկացվել է, որ Ազգային ժողովի կողմից 1-ին ընթերցմամբ ընդունվել է նաև Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագիծը, որն ամբողջացնում է քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումների շղթան:         Փոխնախարարն ընդգծել է, որ բարեփոխումների իրականացման ճանապարհին մեծ դերակատարում ունի օբյեկտիվ մշտադիտարկումը՝ նշելով, որ Հայաստանը պատրաստակամ է մոնիթորինգի ենթարկելու բարեփոխումներից հետո ձևավորվող իրավիճակը և շարունակելու քայլեր ձեռնարկել քրեական արդարադատության համակարգը բարեփոխելու ուղղությամբ:

ՄԱԿ-ի գործընկերները բարձր են գնահատել քրեական արդարադատության ոլորտում Հայաստանի կառավարության նվաճումները՝ վերահաստատելով ՄԱԿ-ի պատրաստակամությունն աջակցելու ոլորտային բարեփոխումների իրականացմանը: Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ոստիկանական ոլորտի բարեփոխումներին, որոնց իրականացման ընթացքում գործուն աջակցություն է ունեցել նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP):

Միջոցառումն անցկացվել է Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանի, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լիլա Պիտերս Յահիայի և ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC)՝ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչ Աշիտա Միտտալի գլխավորությամբ:

Թեմայի այլ նորություններ