ԵՄ աջակցությամբ ավարտվել են Դատաիրավական ռազմավարության վերանայման աշխատանքները
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    28%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    47%
    9 կմ/ժ
  • Լոռի 15°C
    49%
    11 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    67%
    8 կմ/ժ
  • Արարատ 21°C
    40%
    14 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    75%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    28%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    49%
    20 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    28%
    4 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    41%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24834
  • Դոլար = 387.692

ԵՄ աջակցությամբ ավարտվել են Դատաիրավական ռազմավարության վերանայման աշխատանքները

ԵՄ աջակցությամբ ավարտվել են Դատաիրավական ռազմավարության վերանայման աշխատանքները

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը նախագահել է «Աջակցություն ՀՀ-ում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» ԵՄ ծրագրի ղեկավար կոմիտեի նիստը, որին ներկա էին նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը, միջազգային այլ կառույցների և ծրագրի շահառու հանդիսացող պետական մարմինների ներկայացուցիչներ:

Ծրագրի նպատակն է հզորացնել Կառավարության կարողությունները դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման ուղղություններով:

Հանդիպման ընթացքում փոխնախարար Մինասյանը նախորդ վեց ամսվա հաջողված համագործակցության համար շնորհակալություն է հայտնել ծրագիրն իրականացնող կազմակերպության՝ Էկորիսի թիմին և նշել, որ համագործակցության արդյունքում օրեր անց արդեն հաստատված կլինի ՀՀ դատական և իրավական 2022-2026 թթ. ռազմավարությունը:

Օրակարգի շրջանակում ծրագրի թիմը ներկայացրել է կատարված աշխատանքներն ու ձեռք բերված արդյունքները, ինչպես նաև առաջիկա 6 ամիսների համար նախատեսված գործողությունները:

Արդարադատության նախարարությունը և «Աջակցություն ՀՀ-ում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի թիմը գրի են առել հնչեցված բոլոր առաջարկներն ու դիտարկումները, որոնք հաշվի կառնվեն ծրագրի իրականացման առաջիկա 6 ամիսների ընթացքում:

Ամփոփելով՝ փոխնախարար Մինասյանը և նախարարության թիմը շնորհակալություն են հայտնել արդյունավետ համագործակցության համար և ուղենշել կատարվելիք հետագա քայլերը:

Թեմայի այլ նորություններ