Դատախազությունը համակարգ մուտք գործող յուրաքանչյուր երիտասարդից ակնկալում է նորարարական մոտեցումներ. Արթուր Դավթյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    37%
    9 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    62%
    4 կմ/ժ
  • Լոռի 9°C
    94%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    97%
    7 կմ/ժ
  • Արարատ 19°C
    38%
    9 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    75%
    8 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    37%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    83%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    37%
    9 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    50%
    7 կմ/ժ
  • Արցախ 12°C
    95%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 387.7003
  • Ռուբլի = 4.26015
  • Դոլար = 387.905

Դատախազությունը համակարգ մուտք գործող յուրաքանչյուր երիտասարդից ակնկալում է նորարարական մոտեցումներ. Արթուր Դավթյան

Դատախազությունը համակարգ մուտք գործող յուրաքանչյուր երիտասարդից ակնկալում է նորարարական մոտեցումներ. Արթուր Դավթյան

ՀՀ գլխավոր դատախազությունում երեկ տեղի է ունեցել ՀՀ արդարադատության ակադեմիայում ուսումնառության ծրագիրն ավարտած և դատախազների, այդ թվում նաև՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակները համալրած 25 անձանց դիպլոմների հանձնման արարողություն:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ Գևորգ Բաղդասարյանը, ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը:

Դիպլոմներ ստանալու և դատախազության համակարգի համալրման հայտ ներկայացնելու կապակցությամբ շնորհավորելով ակադեմիայի շրջանավարտների հերթական խմբին՝ ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը համոզմունք է հայտնել, որ ուսումնառության ընթացքը մեծապես նպաստել է առաջիկա ծառայողական պարտականությունների կատարման համար բավարար գիտելիքներ և հմտություններ ստանալուն, նաև՝ դատախազական գործունեության ամբողջ պատասխանատվությունը, հետագայում քրեական արդարադատության իրականացման գործում ստանձնելիք առաքելությունը գիտակցելուն:

Ռեկտորը նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ դատախազությանը ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերի համար: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ևս հաջողություններ է մաղթել ապագա դատախազներին:

Նա նշել է, որ որպես դատախազ՝ պետական ծառայությունը երբեք չի եղել և չպետք է ընկալվի որպես շարքային վարձատրվող աշխատանք, և համակարգ մուտք գործող ցանկացած անձ պետք է հստակ գիտակցի, որ գալիս է պետությանն ու հայրենիքին ավելին տալու և դրա դիմաց միայն պատիվ ձեռք բերելու համար:

«Դուք գալիս եք դառնալու մասը մի համակարգի, որը պետության և պետականության ողնաշարն է: Եվ որքան այդ մասը, բաղադրիչը առողջ է, այնքան առողջ է պետականությունը:

Հետևաբար ընտրելով բարդ, զոհողություններ պահանջող այս մասնագիտությունը՝ ցանկացած ոք պետք է առաջնորդվի իրավական պետության, ներքին իրավական անվտանգության հենապատին նոր աղյուս դնելու, ինչ-որ բան ավելացնելու նվիրումով, արդարության, անաչառության, հումանիզմի արժեքներով:

Դուք ձեր մասնագիտական պարտքի նկատմամբ վերաբերմունքով, բարեխղճությամբ, կենցաղավարմամբ, մարդկանց հետ հաղորդակցման մշակույթով պետք է ձևավորեք ոչ միայն դատախազի, այլ ընդհանուր առմամբ արժանապատիվ պետական ծառայողի կերպարը»,- նշել է Արթուր Դավթյանը:

Նա նաև նշել է, որ դատախազությունն ունի կայունության, անկաշկանդության ամուր հենք և համակարգ մուտք գործող յուրաքանչյուր երիտասարդից ակնկալում է նորարարական մոտեցումներ՝ ժամանակի պահանջներին, իրավական մտքի զարգացմանը զուգընթաց զարգացում ունենալու համար:

ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել արդարադատության ակադեմիային դատախազության համար կադրերի պատրաստման, որակյալ ուսումնառություն ապահովելու համար:

Թեմայի այլ նորություններ