Արդարադատության նախարարն արձագանքել է պետական դավաճանության համար մահապատիժ սահմանելու գլխավոր դատախազի առաջարկին
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    82%
    6 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 3°C
    94%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    93%
    5 կմ/ժ
  • Արարատ 11°C
    69%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    99%
    4 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    82%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    94%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    82%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    84%
    7 կմ/ժ
  • Արցախ 10°C
    98%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Արդարադատության նախարարն արձագանքել է պետական դավաճանության համար մահապատիժ սահմանելու գլխավոր դատախազի առաջարկին

Արդարադատության նախարարն արձագանքել է պետական դավաճանության համար մահապատիժ սահմանելու գլխավոր դատախազի առաջարկին

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն անպայման քննարկում և ուշադրության է արժանացնում բոլոր կարծիքները և առաջարկները Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հետ համատեղ:

Այս մասին ասաց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը` պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի հարցին, թե ինչ դիրքորոշում ունի պարոն Անդրեասյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու առաջարկի մասով և արդյոք այս հարցը կքննարկվի ՀՀ սահմանադրական բարեփոխումների խորհրդում:

«Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը բոլոր կարծիքները և առաջարկները հանձնաժողովի հետ համատեղ անպայման քննարկում և ուշադրության է արժանացնում, բայց որևէ կարծիք չի կարող կանխորոշել քննարկումների արդյունքը»,- ասաց Անդրեասյանը:

Ավելի վաղ, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն առաջարկել էր պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծել:

Թեմայի այլ նորություններ