Ընդդիմության նախաձեռնած քննիչ հանձնաժողովի անդամների թվի սահմանման նախագիծը չընդունվեց․ ՔՊ-ն չմասնակցեց քվեարկությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    99%
    5 կմ/ժ
  • Արարատ 13°C
    55%
    5 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    88%
    0 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    71%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    97%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    71%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    67%
    9 կմ/ժ
  • Արցախ 10°C
    96%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Ընդդիմության նախաձեռնած քննիչ հանձնաժողովի անդամների թվի սահմանման նախագիծը չընդունվեց․ ՔՊ-ն չմասնակցեց քվեարկությանը

Ընդդիմության նախաձեռնած քննիչ հանձնաժողովի անդամների թվի սահմանման նախագիծը չընդունվեց․ ՔՊ-ն չմասնակցեց քվեարկությանը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող ԱԺ-ի քննիչ հանձնաժողովի անդամների թվի սահմանման նախագիծը 25 կողմ, 1 ձեռնպահ ձայներով չընդունվեց։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց և ասաց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը այս նախաձեռնությանը կողմ չէր կարող քվեարկել, որովհետև հստակորեն սա ԱԺ-ի  իրավասություններից դուրս է։

«Ես ևս մեկ անգամ խնդրում եմ՝ մեր ընդդիմադիր գործընկերներին հաշվի առնել, որ այն լիազորությունները, որոնք  տրված են ԱԺ-ին և եթե նրանք վկայակոչում են  դատական օրենսգրքի որևէ հոդվածի անկատարություն, ապա այս պարագայում կարող են օրենսդրական վերահսկողություն սահմանեն և այնուամենայնիվ որևէ կերպ չառնչվեն քննիչ հանձնաժողովների գործառույթներին։ Ես ուզում եմ նշել, որ քվեարկության մասնակցությունը կարող էր ստեղծել վատ նախադեպ, ինչին մենք չենք կարող մասնակից դառնալ»,-ասաց Նազելի Բաղդասարյանը։

Թեմայի այլ նորություններ