Վլադիմիր Վարդանյանը հանդիպել է Ժողովրդավարության և ընտրությունների աջակցության անցկացման միջազգային ինստիտուտի ներկայացուցիչների հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    11 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    100%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    1 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    96%
    3 կմ/ժ
  • Արարատ 12°C
    69%
    12 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    91%
    3 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    94%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    11 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    72%
    8 կմ/ժ
  • Արցախ 10°C
    98%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Վլադիմիր Վարդանյանը հանդիպել է Ժողովրդավարության և ընտրությունների աջակցության անցկացման միջազգային ինստիտուտի ներկայացուցիչների հետ

Վլադիմիր Վարդանյանը հանդիպել է Ժողովրդավարության և ընտրությունների աջակցության անցկացման միջազգային ինստիտուտի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը դեկտեմբերի 2-ին հանդիպել է Ժողովրդավարության և ընտրությունների աջակցության անցկացման  միջազգային ինստիտուտի (INTERNATIONAL IDEA) ներկայացուցիչների հետ:

Ողջունելով հյուրերին` Վլադիմիր Վարդանյանը կարևորել է համագործակցությունը միջազգային փորձագետների և ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոլորտում մասնագիտացված կազմակերպությունների հետ:

«Դուք այցելել եք Հայաստան մի ժամանակահատվածում, երբ մեր երկիրը փորձում է հաղթահարել պատերազմի հետևանքները և արդյունավետ պայքար մղել համավարակի դեմ»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահը:

Արևմտյան Եվրոպայի երկրների հետ տարբեր ուղղություններով ծրագրերի ղեկավար Նանա Կալանդաձեն տեղեկացրել է` կազմակերպությունը ժողովրդավարական և ընտրական գործընթացների աջակցության ինստիտուտ է, որի հիմնական նպատակը սահմանադրական բարեփոխումների գործընթացին օժանդակելն է:

Ի պատասխան հյուրերի հարցադրմանը` հանձնաժողովի նախագահը նշել է, որ սահմանադրական բարեփոխումների հիմնահարցը մշտապես եղել է Հայաստանի խորհրդարանի և այլ պետական մարմինների օրակարգում:

«Մենք կարևորել ենք ու շարունակում ենք կարևորել սահմանադրական փոփոխությունների հարցով համապատասխան հանձնաժողովների գործունեությունը»,- ասել է Վլադիմիր Վարդանյանը:

Ըստ նրա` պատերազմից հետո ստեղծված մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտություն է առաջացել կրկին անդրադառնալ սահմանադրական բարեփոխումների հարցին:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:

Թեմայի այլ նորություններ