Վարչապետի՝ Սյունիք այցի ժամանակ տեղի ունեցած խուլիգանության դեպքով 21 անձի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    81%
    0 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    75%
    9 կմ/ժ
  • Լոռի 5°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    94%
    5 կմ/ժ
  • Արարատ 10°C
    67%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    6 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    87%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    95%
    0 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    81%
    0 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    83%
    6 կմ/ժ
  • Արցախ 9°C
    98%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Վարչապետի՝ Սյունիք այցի ժամանակ տեղի ունեցած խուլիգանության դեպքով 21 անձի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

Վարչապետի՝ Սյունիք այցի ժամանակ տեղի ունեցած խուլիգանության դեպքով 21 անձի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ այցի ժամանակ տեղի ունեցած խուլիգանության գործով 21 անձի վերաբերյալ գործն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Այն կքննի դատավոր Բորիս Բախշիյանը:

Այս գործով մեղադրվում են նաև Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանը և օրեր առաջ կալանավորված Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը:

Ըստ մեղադրանքի՝ նրանք ապրիլի 21-ին Սյունիքի մարզ վարչապետի այցի ընթացքում կազմակերպել և ղեկավարել են մի խումբ անձանց կողմից խուլիգանություն, որը զուգորդվել է խոշոր չափի ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելով:

Նշենք, որ ՀՀ վարչապետի՝ Սյունիք այցի ընթացքում տեղի ունեցած խուլիգանության մեկ այլ դրվագով էլ 26 անձ է մեղադրվում, որի վերաբերյալ գործը ևս դատարանում է:

Թեմայի այլ նորություններ