Վանաձորի ավագանին համայնքապետ չընտրեց․ դատարանի որոշմամբ՝ արգելվել է այս ընթացքում նիստ հրավիրել
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    72%
    11 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    8 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    99%
    7 կմ/ժ
  • Արարատ 14°C
    57%
    4 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    96%
    9 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    82%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    100%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    82%
    13 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    82%
    12 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24305
  • Դոլար = 387.646

Վանաձորի ավագանին համայնքապետ չընտրեց․ դատարանի որոշմամբ՝ արգելվել է այս ընթացքում նիստ հրավիրել

Վանաձորի ավագանին համայնքապետ չընտրեց․ դատարանի որոշմամբ՝ արգելվել է այս ընթացքում նիստ հրավիրել

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, նախատեսված էր Վանաձորի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, որտեղ պետք է ավագանու անդամներն ընտրեին համայնքի ղեկավար: Սակայն նիստը չկայացավ:

Համայնքի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Դավիթ Հակոբյանն ընթերցեց վերաքննիչ վարչական դատարանի որոշումը, ըստ որի՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցի հիման վրա միջանկյալ միջոց է կիրառել, որով արգելվում է Վանաձորի ավագանուն այս ընթացքում ավագանու նիստ հրավիրել՝ համայնքապետ ընտրելու օրակարգով: Նշենք, որ «Լուսավոր Հայաստան»-ը հայց է ներկայացրել դատարան՝ բողոքարկելով ավագանու մանդատների բախշման մասին ընտրական հանձնաժողովի որոշումը։ Կուսակցությունը չի հաղթահարել ընտրական շեմը։

Բացի այդ, այսօր ավագանու ընտրված 33 անդամից նիստին ներկայացել էր 16-ը, այսինքն՝ նաև քվորում չկար։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Վանաձորում ամենաշատ ձայներն ստացել է «Մամիկոն Ասլանյան» դաշինքը՝ 38.70 տոկոս, «Քաղաքացիական պայմանագիր»-ն ստացել է 25,05 տոկոս ձայն, «Հայաստանի սոցիալիստական աշխատավորական» կուսակցությունը 14,53 ձայնով երրորդն է, «Հայրենիք»-ը 4,48 ձայնով չորրորդ տեղում է, իսկ «Ապրելու երկիր»-ը եզրափակում է հնգյակը՝ 4,29 տոկոս ձայնով։ 

Այսօր լրագրողների հետ զրույցում Վանաձոր համայնքի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը հայտնեց, որ երբ ունենան դատարանի որոշումը, հաջորդ օրն ավագանու նիստը կգումարվի։ 

Հարցին՝ ո՞վ է կազմակերպելու համայնքի աշխատանքները, նա պատասխանեց. «Դուք գիտեք, որ համայնքապետի պաշտոնակատար կար, որի լիազորությունները դադարել են: Այս պահին աշխատակազմի ղեկավարի լիազորությունները ես եմ կատարում, համայնքապետի պաշտոնակատար չկա, համայնքապետի տեղակալ նույնպես չկա»:

Նկատենք, որ անկախ նրանից, թե ով կընտրվի Վանաձորում համայնքապետ, մանդատները բաշխվել են հետևյալ կերպ՝ «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինք»՝ 15 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 9 մանդատ, «Հայաստանի սոցիալիստական աշխատավորական» կուսակցություն՝ 5 մանդատ, «Հայրենիք» և «Ապրելու երկիր» կուսակցություններ՝ 2-ական մանդատ։

Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ «Մամիկոն Ասլանյան» դաշինքի համայնքապետի թեկնածու, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կալանավորվեց: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։

Թեմայի այլ նորություններ