Թուրքիայի ԱԳՆ դատապարտել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցը
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    81%
    0 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    75%
    9 կմ/ժ
  • Լոռի 5°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    94%
    5 կմ/ժ
  • Արարատ 10°C
    67%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    6 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    81%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    95%
    0 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    81%
    0 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    83%
    6 կմ/ժ
  • Արցախ 9°C
    98%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Թուրքիայի ԱԳՆ դատապարտել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցը

Թուրքիայի ԱԳՆ դատապարտել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցը։ Այս մասին հաղորդում է ermenihaber.am-ը՝ փոխանցելով Թուրքիայի ԱԳՆ-ը հաղորդագրությունը է, որում մասնավորապես ասվում է.

«ՄԱԿ-ի լիազորված մարմինները ներկայացնող անձինք պետք է գործեն ՄԱԿ-ի օրենսդրությանը և միջազգային իրավական նորմերին ու կանոններին համապատասխան, մասնավորապես, 1948թ. ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի։ Մենք դատապարտում և մերժում ենք քաղաքական շահարկումների միջոցով պատմական փաստերը և միջազգային իրավունքը կեղծելու փորձերը։ Թուրքիան այն կարծիքին է, որ 1915թ. իրադարձությունների հետ կապված փաստերը պետք է դիտարկվեն լիարժեք, արդար և ազնիվ շրջանակներում»։

Բացի այդ, նշվել է, որ Շահիդի այցը Հայաստան իբր օգտագործվել է, որպես «հայկական միակողմանի թեզերի գործիք»։ Հաղորդագրությունում նաև ասվում է, որ Շահիդը, ով ստանձնել է այնպիսի պաշտոն, որը պիտի լինի արդար և անկողմնակալ, ինչպիսին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնն է, ակնկալվում է, որ ավելի ուշադիր և պատասխանատու գործի։

Թեմայի այլ նորություններ