Թուրքիան պահը բաց չի թողնում՝ ազգային փոքրամասնությունների հանդեպ հաշվեհարդար տեսնելու. պատգամավոր
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    37%
    6 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    62%
    9 կմ/ժ
  • Լոռի 8°C
    95%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    98%
    6 կմ/ժ
  • Արարատ 19°C
    38%
    7 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    83%
    10 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    37%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    83%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    37%
    6 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    50%
    9 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    13 կմ/ժ
:
  • Եվրո = 387.7003
  • Ռուբլի = 4.25025
  • Դոլար = 387.905

Թուրքիան պահը բաց չի թողնում՝ ազգային փոքրամասնությունների հանդեպ հաշվեհարդար տեսնելու. պատգամավոր

Թուրքիան պահը բաց չի թողնում՝ ազգային փոքրամասնությունների հանդեպ հաշվեհարդար տեսնելու. պատգամավոր

ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության՝ ազգությամբ ասորի պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան խորհրդարանի ամբիոնից բարձրացրեց Թուրքիայում ազգային փոքրամասնությունների թիրախավորման հարցը: Զեմֆիրա Միրզոևան հարցին անդրադարձավ ԱԺ մարտի 22-ի նիստում հայտարարությունների ժամին:

«Թուրքիայի ազգային փոքրամասնությունները շարունակվում են թիրախավորվել: 2020-ի հունվարին ասորական եկեղեցու հոգևորականի ծնողները Թուրքիայում առևանգվել են անհայտ զինված խմբի կողմից: Ավելի ուշ հայտնաբերվեց նրանցից մեկի դին: Սակայն մինչև օրս այդ զարհուրելի դեպքը բացահայտված չէ»,-ասաց պատգամավորը՝ իր աջակցությունը հայտնելով ասորի հոգևորականի ընտանիքին, Թուրքիայի ասորական համայնքին:

Պատգամավորը նկատեց՝ առաջին հայացքից կարող է թվալ, թե ինքը խոսում է խիստ մասնավոր դեպքի մասին, սակայն, իրականում սա Թուրքիայի դարավոր ձեռագիրն է: «Թուրքիան հարմար պահը բաց չի թողնում երկրի ներսում ազգային փոքրամասնությունների հանդեպ հաշվեհարդար տեսնելու համար: Հայ և ասորի ժողովուրդները քաջ ծանոթ են այս ցեղասպան և ոճրագործ ձեռագրին»,-ասաց Միրզոևան:

Նա թուրքական այս ձեռագրի ամենավառ դրսևորումներից համարեց նաև քուրդ ազգաբնակչության դեմ շարունակաբար իրականացվող պատժիչ գործողությունները: Պատգամավորը ընդգծեց, որ Անկարայի թիրախում են նաև Սիրիայի, Իրաքի ասորիները, քրդերը և եզդիները: Նա հիշեցրեց, որ Թուրքիան, հավատարիմ մնալով իր ձեռագրին, 2020-ին արդեն Ադրբեջանին օժանդակելով էր փորձում ավարտին հասցնել 1915-ի մեծ ոճիրը:

Թեմայի այլ նորություններ