Առաջին Հանրապետության օրը Արամ Մանուկյանի արձանի մոտ են հավաքվել «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները: Նրանք հարգանքի տուրք են մատուցել Առաջին Հանրապետության հիմնադրի հիշատակին, ապա արձանի հարակից տարածքում տեղի է ունեցել դաշինքի հանրահավաքը, որին մասնկացել են նախընտրական ցուցակի առաջատարները: