Թագուհի Թովմասյանը դատական հայց է ներկայացրել Լենա Նազարյանի դեմ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    59%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    78%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    91%
    9 կմ/ժ
  • Արարատ 16°C
    53%
    4 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    90%
    10 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    59%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    67%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    59%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    58%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25835
  • Դոլար = 387.523

Թագուհի Թովմասյանը դատական հայց է ներկայացրել Լենա Նազարյանի դեմ

Թագուհի Թովմասյանը դատական հայց է ներկայացրել Լենա Նազարյանի դեմ

Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը դատական հայց է ներկայացրել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանի դեմ: Այս մասին տեղեկացնում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգը:

Թովմասյանը պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել վիրավորանք համարվող արտահայտության համար: Հայցը ներկայացվել է հունիսի 30-ին և մակագրվել դատավոր Սերգեյ Սահակյանին:

ՀՀ ազգային ժողովի արտահերթ նիստերից մեկի ընթացքում միջադեպ էր տեղի ունեցել ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի և «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած, խմբակցություններում չընդգրկված պատգամավոր Թագուհի Թովմասյանի միջև: Թագուհի Թովմասյանն ամբիոնից, մասնավորապես, խոսում էր Աբովյանի դիահերձարանում զինծառայողների աճյունների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի մասին՝ նշելով, որ սա շատ վատ մեսիջ է, որ պետությունը կարող էր տալ: Թովմասյանի այս ելույթից հետո ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ցածրաձայն ասել էր՝ «իդիոտկա», սակայն բարձրախոսը միացված էր:

Թեմայի այլ նորություններ