Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակով հարցաքննության է կանչվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    81%
    0 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 1°C
    92%
    10 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    92%
    5 կմ/ժ
  • Արարատ 10°C
    67%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    98%
    4 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    81%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    92%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    81%
    0 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    83%
    6 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակով հարցաքննության է կանչվել

Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակով հարցաքննության է կանչվել

 Փաստաբան Ամրամ Մակինյանը հայտնում է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակով հարցաքննության է կանչվել Հակակոռուպցիոն կոմիտե: «Ֆեյսբուք»-ի իր էջում փաստաբանը գրել է, որ քիչ առաջ ծանուցում է ստացել:

Ըստ փաստաբանի` Սերժ Սարգսյանը հարցաքննության է հրավիրվել գործարար Սիլվա Համբարձումյանի ցուցմունքի հիման վրա:

«Եվ զավեշտն այն է, որ երեք ու կես տարի Սիլվայի ցուցմունքը վերցնել-դնելով այսօր «որոշել են», որ նա նաև Սերժ Սարգսյանին է կաշառք տվել և դա այն դեպքում, երբ նույն գործով դեռևս երկու տարի առաջ Սերժ Սարգսյանը հարցաքննվել է որպես վկա և մինչ օրս որևէ նոր հանգամանք իրավական առումով չի փոխվել և չի ավելացել»,- հավելել է Մակինյանը:

Թեմայի այլ նորություններ