Ռուսաստանն ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին առաջարկել է անվտանգության երաշխիքների մասին պայմանագրեր ստորագրել. ԱՄՆ-ից արձագանքել են
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    28%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    50%
    6 կմ/ժ
  • Լոռի 15°C
    52%
    13 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    68%
    8 կմ/ժ
  • Արարատ 21°C
    35%
    9 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    74%
    13 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    28%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    50%
    20 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    28%
    4 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    41%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    84%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24834
  • Դոլար = 387.692

Ռուսաստանն ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին առաջարկել է անվտանգության երաշխիքների մասին պայմանագրեր ստորագրել. ԱՄՆ-ից արձագանքել են

Ռուսաստանն ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին առաջարկել է անվտանգության երաշխիքների մասին պայմանագրեր ստորագրել. ԱՄՆ-ից արձագանքել են

Ռուսաստանի արտգործնախարարությունում կայացած հանդիպման ընթացքում ամերիկյան կողմին են փոխանցվել «ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև անվտանգության երաշխիքների մասին պայմանագրի» և «Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների և Ռուսաստանի Դաշնության անվտանգության ապահովման միջոցների մասին համաձայնագրի» նախագծերը: Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Փաստաթղթերի նախագծերը հասանելի են ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում: Դրանցում հիշատակումներ կան նաև նախկին ԽՍՀՄ մաս կազմող երկրների, այդ թվում՝ Հարավային Կովկասի հանրապետությունների վերաբերյալ:

«ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև անվտանգության երաշխիքների մասին պայմանագրի» նախագծում նշվում է, որ կողմերը չպետք է օգտագործեն այլ պետությունների տարածքը մյուս կողմի դեմ զինված հարձակում նախապատրաստելու կամ իրականացնելու նպատակով։

Ըստ փաստաթղթի՝ ԱՄՆ-ը պարտավորվում է բացառել ՆԱՏՕ-ի ընդլայնումը արևելյան ուղղությամբ, ինչպես նաև հետխորհրդային երկրների անդամակցությունը կառույցին, ռազմական բազաներ չի տեղակայելու նախկին ԽՍՀՄ անդամ պետությունների տարածքում (որոնք ՆԱՏՕ-ի անդամ չեն), չի օգտագործելու նրանց ենթակառուցվածքները ցանկացած ռազմական գործունեություն ծավալելու համար, ինչպես նաև նրանց հետ չի զարգացնելու երկկողմ ռազմական համագործակցությունը:

«Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների և Ռուսաստանի Դաշնության անվտանգության ապահովման միջոցների մասին համաձայնագրի» նախագծում նշվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները պետք է պարտավորվեն բացառել կառույցի հետագա ընդլայնումը, այդ թվում՝ Ուկրաինայի, ինչպես նաև այլ պետությունների հաշվին։ Ըստ համաձայնագրի նախագծի՝ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները պետք է հրաժարվեն Ուկրաինայի, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի այլ պետությունների տարածքում ցանկացած ռազմական գործունեություն ծավալելուց:

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Սակին մեկնաբանել է ռուսական կողմի առաջարկը՝ նշելով, որ ԱՄՆ-ը ծանոթացել է առաջարկներին, սակայն չի պատրաստվում խորհրդակցել Եվրոպայում անվտանգության հարցի շուրջ՝ առանց եվրոպացի գործընկերների:

«Մենք սպառնալիքի տակ չենք դնի այն առանցքային սկզբունքները, որոնց հիման վրա կառուցվում է եվրոպական անվտանգությունը, այդ թվում`այն սկզբունքը, որի համաձայն՝ բոլոր երկրներն իրավունք ունեն ինքնուրույն որոշել իրենց ապագան և արտաքին քաղաքականությունը՝ առանց արտաքին միջամտության»,- հավելել է Սպիտակ տան խոսնակը:

Թեմայի այլ նորություններ