Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այսօր կժամանի Հայաստան
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    76%
    0 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    75%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    89%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    76%
    2 կմ/ժ
  • Արարատ 12°C
    53%
    9 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    86%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    76%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    75%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    76%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    62%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    89%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այսօր կժամանի Հայաստան

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այսօր կժամանի Հայաստան

Այսօր Երևանում մեկնարկող հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին Ռուսաստանը կներկայացնի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որը տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան աշխատանքային խմբի համանախագահներից է։ Այս մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանը։

Օրերս Օվերչուկն Ադրբեջանում էր: Նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը ռուս պաշտոնյան քննարկել էր եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, կոմունիկացիաների բացման վերաբերյալ հարցեր։

Աշխատանքային խումբը համանախագահող փոխվարչապետերը վերջին անգամ հանդիպել են այս ամսվա սկզբին։ Սոչիում երեք երկրների առաջնորդների բանակցություններից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չնայած հայտնել էր՝ փոխվարչապետերը հանդիպումից հետո կհայտարարեն ձեռք բերված նոր պայմանավորվածությունների մասին, եռակողմ աշխատանքային խումբը հանդիպումից հետո որևէ հայտարարությամբ հանդես չեկավ։ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից միայն հայտնեցին, թե առաջիկայում ևս մեկ հանդիպում է նախատեսվում, թե երբ է այն նախատեսված՝ չէին հստակեցրել։

Թեմայի այլ նորություններ