Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց. Դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    88%
    20 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    11 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    6 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    98%
    9 կմ/ժ
  • Արարատ 13°C
    60%
    7 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    96%
    9 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    88%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    99%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    88%
    20 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    83%
    12 կմ/ժ
  • Արցախ 10°C
    98%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24237
  • Դոլար = 387.646

Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց. Դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով

Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց. Դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մեկ շաբաթով հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով քննությունը:

 Դանիբեկյանը տեղեկացրեց, որ նիստից առաջ ստացվել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանի դիմումը, որով վերջինս հայտնել է, որ վատառողջ է և չի կարող ներկայանալ նիստին։

Գևորգյանի մյուս պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը տեղեկացրել է, որ դադարեցրել է ներկայացնել նրա շահերը։ Դատարանը նաև ստացել է Գևորգյանի միջնորդությունը ՀՀ-ից ժամանակավոր բացակայելու վերաբերյալ, որը սակայն պաշտպանների բացակայության պայմաններում չքննարկվեց։  Դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 21-ը:

Դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ ՀՀ քրեական հետապնդումը 300.1-րդ հոդվածով դադարեցնելու և գործի վարույթը կարճելու որոշումն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման դեմ։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը:

«Վճռաբեկ բողոքն արդեն պատրաստ է և ուղարկվել է Վճռաբեկ դատարան` չեմ կարող ասել ստացել են, թե չէ: Վերաքննիչ դատարանը հիմնականում համաձայնել է առաջին ատյանի դատարանի դիրքորոշումների հետ՝ առանց հավելյալ պատճառաբանությունների։ Ուղղակի համաձայնել է դրանց հետ», -ասաց Բաղդասարյանը:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի հատկանիշներով քրեական հետապնդումը դադարեցնելու և գործով վարույթը կարճելու որոշման դեմ բողոքները՝ ուժի մեջ թողնելով այդ հոդվածով գործը կարճելու մասին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։

Թեմայի այլ նորություններ