Ռեյտինգային ցուցակը կհանվի․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    5 կմ/ժ
  • Արարատ 10°C
    86%
    12 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    2 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    91%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    6 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    83%
    3 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.26397
  • Դոլար = 389.501

Ռեյտինգային ցուցակը կհանվի․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը

Ռեյտինգային ցուցակը կհանվի․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Այն ստացավ 83 կողմ ձայն։

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը, իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ներկա չէր նիստին։

Նախագծով առաջարկվում է հանել ռեյտինգային ցուցակը՝ ընտրությունների գնալով մաքուր համամասնական ընտրակարգով: Այն հեղինակել են ԱԺ պատգամավորներ Արման Բաբաջանյանը,  Սերգեյ Բագրատյանը, Վահագն Հովակիմյանը և Համազասպ Դանիելյանը։ Նախագիծը ներկայացնելիս հեղինակներից Վահագն Հովակիմյանը նշել էր, որ քննարկման հրատապության պատճառն այն է, որ մի քանի օրից ԿԸՀ-ն սկսելու է ընտրական հանձնաժողովներում անդամների լիցենզավորման դասընթացների և լիզենզավորման գործընթացը։

Էդմոն Մարուքյանն էլ նիստի ընթացքում հայտնել էր, որ Վենետիկի հանձնաժողով ուղարկվել է այլ բան, այժմ քննարկվում է մեկ այլ բան։

Նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ քննարկումը տեղի կունենա այսօր։

Թեմայի այլ նորություններ