ՌԴ արտգործնախարարն ու ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարը քննարկել են ԼՂ փախստականների թեման
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    76%
    2 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    100%
    6 կմ/ժ
  • Լոռի 8°C
    87%
    3 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    95%
    5 կմ/ժ
  • Արարատ 13°C
    59%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    93%
    7 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    76%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    85%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    76%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    63%
    3 կմ/ժ
  • Արցախ 10°C
    96%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

ՌԴ արտգործնախարարն ու ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարը քննարկել են ԼՂ փախստականների թեման

ՌԴ արտգործնախարարն ու ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարը քննարկել են ԼՂ փախստականների թեման

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 28-ին Մոսկվայում ընդունել է աշխատանքային այցով  Ռուսաստանի մայրաքաղաք  ժամանած ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպպո Գրանդիին: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից:

Զրույցի ժամանակ կարծիքներ են փոխանակել աշխարհում փախստականների, ներքին տեղահանված անձանց և քաղաքացիություն չունեցող անձանց վերաբերյալ, այդ թվում` հաշվի առնելով COVID-19 համավարակը, ինչպես նաև ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի՝ ՌԴ-ի հետ փոխգործակցության տարբեր ասպեկտները:

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ՝ փախստականների և ներքին տեղահանված անձանց վերադարձին վերաբերող հարցերը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի կրակի և ռազմական բոլոր գործողությունների դադարեցման վերաբերյալ  հայտարարության համաձայն: 

Թեմայի այլ նորություններ