Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև
▲ Դեպի վեր
  • Երեվան 8°C
    81%
    0 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 1°C
    90%
    10 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    91%
    4 կմ/ժ
  • Արարատ 9°C
    67%
    10 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    98%
    3 կմ/ժ
  • Արմավիր 9°C
    81%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    93%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 7°C
    81%
    0 կմ/ժ
  • Կոտայք 5°C
    78%
    6 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև

Դեկտեմբերի 6-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, իսկ ֆիննական կողմից՝ Ֆինլանդիայի ԱԳՆ Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գլխավոր տնօրեն Մարիա Լիիվալան:

Կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով քաղաքական խորհրդակցությունների անցկացման և բարձրաստիճան այցեր պարբերաբար կազմակերպելու կարևորությունը:

Երկու երկրների պատվիրակություններն անդրադարձան նաև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերին, մտքեր փոխանակեցին ոլորտային ուղղություններով փոխգործակցությունը խթանելու վերաբերյալ։

Նույն օրը Ֆինլանդիայի պատվիրակությանն ընդունեց ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստան-ԵՄ համագործակցությանը, ս.թ. դեկտեմբերին Բրյուսելում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին առնչվող հարցերին։

Ֆիննական կողմի խնդրանքով Պարույր Հովհաննիսյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակը։ Այդ համատեքստում կարևորվեց Ղարաբաղյան խաղաղ գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ՝ ֆիննական կողմը վերահաստատեց իր անվերապահ աջակցությունն այս ձևաչափին:

Այցի շրջանակներում ֆիննական պատվիրակությանն ընդունեց նաև ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։ Կողմերն անդրադարձ բազմակողմ հարթակներում հայ-ֆիննական արդյունավետ համագործակցությունը։

Այցի շրջանակներում դանիական պատվիրակությունը ծաղկեպսակ զետեղեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։

Թեմայի այլ նորություններ