Փարաքարում բողոքի ցույց ու լարված իրավիճակ է. համայնքապետի 2 թեկնածուներն էլ հայտարարել են այսօր երդվելու մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    87%
    0 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    91%
    7 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    82%
    1 կմ/ժ
  • Արարատ 10°C
    57%
    9 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    91%
    4 կմ/ժ
  • Արմավիր 9°C
    87%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    83%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    87%
    0 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    64%
    5 կմ/ժ
  • Արցախ 11°C
    90%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Փարաքարում բողոքի ցույց ու լարված իրավիճակ է. համայնքապետի 2 թեկնածուներն էլ հայտարարել են այսօր երդվելու մասին

Փարաքարում բողոքի ցույց ու լարված իրավիճակ է. համայնքապետի 2 թեկնածուներն էլ հայտարարել են այսօր երդվելու մասին

Փարաքար համայնքում վաղ առավոտից իրավիճակը կրկին լարված է: Բանն այն է, որ համայնքում անորոշ է մնում, թե ով է ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում, ի վերջո ընտրվել համայնքի ղեկավարի պաշտոնում: Փաստացի, 2 տարբեր թեկնածուների սատարող քաղաքական ուժերը միաժամանակ պնդում են, որ հաղթել է իրենց թեկնածուն:

Ժամը 10-ին նախատեսված է Փարաքարի գործող համայնքապետ, «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածու Դավիթ Մինասյանի երդմնակալության արարղությունը, ժամը 12:00-ին՝ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանինը: Վերջինիս համակիրներն այժմ հավաքվել են համայնքապետարանի շենքի մոտ՝ իրենց խոսքերով, թույլ չտալու համար Մինասյանի նշանակումը: Տեղում կենտրոնացած են մեծ թվով ոստիկանական ուժեր:

Ժամը 10:00-ն անցել է, սակայն համայնքապետի թեկնածուի երդմնակալության արարողություն դեռևս չի մեկնարկել, սակայն տեղում են ընտրված ավագանու մի շարք անդամներ:

Հիշեցնենք, որ Փարաքարում ՏԻՄ ընտրություններին մասնակցում էր երեք ուժ՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը ստացել է 48,94 տոկոս ձայն,  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 27,54 տոկոս ձայնով և  «Դավիթ Մինասյան» դաշինքը՝ ստացած 23,51 տոկոս ձայնով: Այսպիսով՝ ուժերից ոչ մեկը չէր հաղթահարել 50+ տոկոսի շեմը: 

Կայացած առաջին ավագանու նիստի ժամանակ, քվեարկության ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր 5 ձայնը տվել է «Դավիթ Միասյան» դաշինքի առաջին համար Դավիթ Մինասյանին, որով նրա ձայները դարձել են 11:  «Ապրելու երկիր» կուսակցությունը նիստի ժամանակ թեկնածու է առաջադրել, որը ստացել է 10 ձայն: Այսպիսով, կրկին չի լուծվել համայնքի ղեկավարի ընտրության թնջուկը:

Առաջին նիստից հետո՝ երկու «ընտրված» թեկնածուներն էլ գնացել են համայնքապետարան՝ իրենց համարելով արդեն Փարաքարի համայնքապետ։

Նշենք, որ, անկախ համայնքապետի ընտրությունից, Փարաքարում մանդատները բաշխվելու են հետևյալ կերպ՝ «Ապրելու երկիր»-ն ունենալու է 10 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 6, «Դավիթ Մինասյան» դաշինքը՝ 5:

Թեմայի այլ նորություններ