Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (21.04.2021)
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    4 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    100%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    94%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    95%
    4 կմ/ժ
  • Արարատ 10°C
    70%
    6 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    95%
    3 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    93%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    4 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    63%
    3 կմ/ժ
  • Արցախ 10°C
    95%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (21.04.2021)

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (21.04.2021)

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում օրվա աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով.

Cover

Ապրիլի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 210518 դեպք, որոնցից 190271-ն` առողջացած, 3944-ը` մահվան ելքով: Այս պահին փաստացի բուժում է ստանում 15316 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 946642 թեստավորում: Երեկ կատարվել է 4641 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1033 նոր դեպք: Ունենք 583 առողջացած և 25 մահվան դեպք:

Այսօր ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մեղրիում էր, որտեղ տասնյակ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում՝ կոչ անելով վարչապետին հեռանալ Սյունիքից։ նրանք փակեցին Փաշինյանի ավտոշարասյան ճանապարհը, ինչից հետո վերջինս իջավ մեքենայից և սկսեց քայլերթ իրականացնել: Մի քանի քաղաքացիների հետ զրուցելով՝ վարչապետը հասավ ավտոշարասյանը, որի ճանապարհն արդեն բաց էր, նստեց ավտոմեքենան և հեռացավ։

Cover

Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՄԻՊ Արման Թաթոյանի հետ այցելել է մարզկենտրոն Կապան, քաղաքապետարանում հանդիպում ունեցել Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի, Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի, Քաջարան համայնքի ղեկավարի տեղակալ Զոհրաբ Առաքելյանի, Նռնաձոր և Եղվարդ բնակավայրերի ղեկավարներ Ալեքսան Բոյաջյանի և Սպարտակ Զաքարյանի հետ։ Վերջիններս ներկայացրել են պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, ինչպես նաև իրենց տեսակետներն ու մոտեցումներն անվտանգության հետ կապված հարցերի վերաբերյալ։

Cover

Երևան-Գյումրի-Երևան երթուղու արագընթաց էլեկտրագնացքները, որոնց ուղերթները ժամանակավորապես կասեցվել են տեխնիկական պատճառներով, վերսկսում են իրենց աշխատանքը: Չվացուցակն անփոփոխ է. Երևանից արագընթացները կմեկնեն ամեն ուրբաթ, շաբաթ և կիրակի ժամը 09:15-ին, Գյումրիից՝ 17:55-ին:

Cover

ՀՀ գլխավոր դատախազությունը Սյունիքում կատարված դեպքերի առնչությամբ ոստիկանությանը հանձնարարել է քրեադատավարական կարգով վարույթ իրականացնել: Այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Ոստիկանության լրատվականից հայտնեցին, որ այս պահի դրությամբ Սյունիքի դեպքերի հետ կապված բերման ենթարկվածներ չկան:

Cover

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ այցի շրջանակում այցելել է ՊՆ N զորամաս։ Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել օպերատիվ իրավիճակին եւ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։ Կառավարության ղեկավարը զրուցել է զինծառայողների հետ, շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար եւ մաղթել խաղաղ ծառայություն։ Նիկոլ Փաշինյանը շրջել է նաեւ ճաշարանում, ծանոթացել ճաշացանկին, եղել զորանոցում։ [Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյան]

Cover

Ագարակում եւ Մեղրիում տեղի ունեցածը հայտնի շրջանակների կողմից կազմակերպված գործողություններ են եւ որեւէ կապ չունեն բուն ագարակցիների ու մեղրեցիների հետ։ [Մանե Գևորգյանը՝ հրապարակելով տեսանյութը Կապանում կատարած կանգառից, որտեղ կապանցիները ողջունում են վարչապետին]

Ադրբեջանը ոչ միայն պարզապես արդարացնում է ուժի կիրառումը, այլև պնդում է, որ ուժի միջոցով լուծել է հակամարտությունը և տեղում ձևավորել նոր իրողություններ: Ուժի կիրառմամբ ստեղծված իրողությունները չեն կարող օրինական լինել, քանի որ դրանք յուրաքանչյուր հակամարտության և ճգնաժամային իրավիճակում ստեղծում են պատերազմի համար նպաստավոր միջավայր: Միայն այն փաստը, որ ուժի կիրառումը տեղի է ունեցել ԵԱՀԿ-ի կողմից հասցեագրվող հակամարտության շրջանակներում, ակնհայտորեն ի ցույց է դնում, որ կազմակերպությունը չի կարողացել պաշտպանել իր հիմնական արժեքները, սկզբունքներն ու հանձնառությունները: [ԱԳ նախարարը՝ ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումին]

Cover

Այսօր 16:59 - Նիկոլ Փաշինյանն այսօր Սյունիքի մարզպետարանում անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում անդրադարձել է 44-օրյա պատերազմի հետեւանքով Սյունիքում ստեղծված իրավիճակին, կառավարության ձեռնարկած միջոցառումներին, սահմանային անվտանգության ապահովմանը, ինչպես նաեւ այսօր Ագարակում եւ Մեղրիում տեղի ունեցածին։ Փաշինյանն ասել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը Զանգեզուրի մասին սադրիչ հայտարարություններով փորձում է վիժեցնել գործընթացը, հետ կանգնել պայմանավորվածություններից՝ շարունակելով ՀՀ-ի շրջափակումը։ Փաշինյանը նաև նշել է, որ եթե Ադրբեջանը խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին, Հայաստանը կարող է խոսել Նախիջևանի միջանցքի մասին:

Cover

Բագրավան համայնքի ղեկավարը 2010-2014 թվականների ընթացքում համայնքի սոցիալապես անապահով 10 անձանց անուններով լրացված և այլ անձանց կողմից ստորագրված կեղծ դիմումներով, համայնքի բյուջեից ելքագրել է ընդհանուր 1.500.000 ՀՀ դրամ գումար, որը չի փոխանցել վերջիններիս, փոխարենը հափշտակել է՝ օգտագործելով իր անձնական կարիքների համար: [ԱԱԾ]

Ես ուզում եմ անդրադառնալ այսօր Մեղրիում տեղի ունեցած միջադեպին․ հստակ է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում, և ես ակնկալում եմ, որ Հանրապետության իրավապահ մարմինները շատ հստակ և կոշտ կերպով կարձագանքեն իրավիճակին: Չի կարելի թույլ տալ, որ մարդկանց փոքր խմբակ ուղղակի ստեղծի տպավորություն, այսինքն անկախ տպավորությունից՝ չի կարելի թույլ տալ, որ անպատժելիության մթնոլորտ գոյություն ունենա ՀՀ-ում: Պարոն Աբազյան և Ղազարյան, ես ակնկալում եմ, որ շատ կտրուկ և հատուկ գործողություններով այս հարցը կլուծվի, մեղավորները հանրության համար տեսանելի ձևով կկանչվեն պատասխանատվության։ [Նիկոլ Փաշինյանը՝ Սյունիքի մարզպետարանում անցկացրած խորհրդակցության ժամանակ] 

Cover

Սյունիքի մարզում Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացվող ակցիաների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ խուլիգանությունը։ [ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյան]

Cover

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: [ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության բաժին]

Cover

ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի գործով Դատախազությունը վերացրել է ՀՔԾ֊ի՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումն ու հարուցել քրգործ՝ ՀՀ ՔՕ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։ (ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է՝ կապված անձի կամ նրա մերձավորի կողմից իր ծառայողական կամ հասարակական պարտքը կատարելու հետ, պատժվում է առավելագույնը չորս տարի ազատազրկմամբ)։ Քրգործն ուղարկվել է ՀՔԾ՝ նախաքննություն իրականացնելու և վերջնական իրավական գնահատական տալու նպատակով։ [Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան]

Cover

ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը վայր դնելու վերաբերյալ դիմում ներկայացրած Նարեկ Մկրտչյանն իր գործունեությունը շարունակելու է գործադիրում։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է պատգամավորը։

Cover

Մի խումբ ընդդիմադիրներ և նրանց աջակիցները երեկոյան հավաքվել են կառավարական առանձնատան մոտ: Նրանք փորձել են խոչընդոտել Սյունիքից վերադարձող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը կառավարական ամառանոց, սակայն ակցիայի մասնակիցներին դա չի հաջողվել: Հրմշտոց է եղել իրավապահների հետ, ոստիկանական ուժերը ազատել են ճանապարհը: 

Օրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով կազմեց Անդրանիկ Ավետիսյանը

Թեմայի այլ նորություններ