Ո՞վ է համակարգել նոր ավտոբուսների ձեռքբերման ողջ գործընթացը, ու՞մ աջակցության և ամենօրյա աշխատանքի շնորհիվ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    30%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    54%
    9 կմ/ժ
  • Լոռի 16°C
    43%
    12 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    68%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    34%
    9 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    74%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    30%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    48%
    23 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    30%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    41%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    84%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24834
  • Դոլար = 387.692

Ո՞վ է համակարգել նոր ավտոբուսների ձեռքբերման ողջ գործընթացը, ու՞մ աջակցության և ամենօրյա աշխատանքի շնորհիվ

Ո՞վ է համակարգել նոր ավտոբուսների ձեռքբերման ողջ գործընթացը, ու՞մ աջակցության և ամենօրյա աշխատանքի շնորհիվ

Երևանի ավագանու "Իմ քայլը" խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ի պատասխան մամուլում ակտիվ տարածում գտած ավտոբուսների գնման ավագանու նիստի բոյկոտի մասին տեղեկություններին.

Չնայած այն բանի, որ Կառավարության և Երևանի քաղաքապետարանի միջև կար տարակարծություն կապված նոր ավտոբուսների մակնիշի հետ (Ժոնգ-Տոնգ)՝ այնուամենայնիվ քաղաքական որոշում է կայացվել և «Իմ քայլը» խմբակցությունը ապահովել է ավտոբուսներ ձեռք բերելու համար նվազագույն ձայները:

Ավագանու այդ նիստին մասնակցել են խմբակցության ղեկավարը և քարտուղարը։ Ավելին՝ կառավարությունը քաղաքապետարանին է վերադարձել 2.2 մլրդ դրամ ԱԱՀ գումարը, իսկ սույն թվականի նոյեմբերին կառավարությունը հաստատել է միջազգային գործընկերների կողմից տրվող վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է Երևանի համար ձեռք բերել նոր 100 հատ 12 մետրանոց բարձրակարգ ավտոբուսներ։

«Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված քաղաքապետի նոր թեկնածու՝ Հրաչյա Սարգսյանն էլ համակարգել է ձեռքբերման ողջ գործընթացը։

Առանց «Իմ քայլի» քվեների, կառավարության աջակցության ու Հրաչյա Սարգսյանի ամենօրյա աշխատանքի ավտոբուսների ձեռքբերումը ուղղակի չէր կարող տեղի ունենալ։ 

Թեմայի այլ նորություններ