Ո՞ւմ օգտին կքվեարկեիք, եթե ընտրությունը տեղի ունենար այս պահին. նոր հարցման արդյունքները
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    72%
    6 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    13 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    15 կմ/ժ
  • Արարատ 14°C
    38%
    13 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    72%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    62%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    72%
    6 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    51%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26465
  • Դոլար = 387.523

Ո՞ւմ օգտին կքվեարկեիք, եթե ընտրությունը տեղի ունենար այս պահին. նոր հարցման արդյունքները

Ո՞ւմ օգտին կքվեարկեիք, եթե ընտրությունը տեղի ունենար այս պահին. նոր հարցման արդյունքները

«GALLUP International Association» հայաստնյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով, թե ում վարկանիշն է ավելի բարձր արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում նշեց, որ ըստ արդյունքների՝ «Հայաստան» դաշինքի համար կքվեարկեն 24,1 տոկոս, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար՝ 23,8 տոկոս։ 

«GALLUP International Association»-ի հարցումներին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետի պաշտոնակատարի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը: 

Հարությունյանը մասնավորապես նշել է, որ երբ Գելափը սկսեց հետևողական նվազեցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տոկոսները, տեխնոլոգները իրենց զգուշացրել են, որ ամեն ամիս այդ թիվը նվազեցվելու է, իսկ ընտրություններից առաջ պատվիրատուի կուսակցությունը կշրջանցի իշխանական կուսակցությանը:

«Քանի որ մեզ էլ էր անհրաժեշտ այս ամենին փաստարկված պատասխանել, այս շաբաթվա սկզբին սոցհարցում պատվիրեցինք մեր ներքին օգտագործման համար, և պարզվեց, որ հունիսի 7-10-ն ընկած ժամանակահտվածում իրականացված հեռախոսային հարցման արդյունքում «Քաղաքացիական պայմանագիրը» 3,5 անգամ ավելի շատ ձայն է հավաքում, քան Հայաստան դաշինքը, 30 անգամ ավելի, քան Բաբաջանյան-Շիրինյան, Բարգավաճ Հայաստան և Հանրապետություն կուսակցությունները: Դե իսկ հանրահավաքների պարզ դիտարկումներն էլ հաստատում են իմ հրապարակած թվերի համապատասխանությունը: Ակնհայտ է, որ տեխնոլոգիաները միշտ չէ, որ կարող են մոլորեցնել:

Հ.Գ. Հեղափոխությունից հետո Գելափն էլ հնարավորություն ուներ բարձրացնելու իր շատ ցածր վարկանիշը: Ցավոք, չօգտվեց այդ հնարավորությունից»,-նշված է Հարությունյանի գրառման մեջ:

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձավ մի շարք կազմակերպությունների կողմից անցկացվող հարցումներին:

«Հեղափոխական ալիքի առաջ սարսափած ուժերը որոշել են գործի դնել իրենց հին մեթոդաբանությունը: Սոցիոլոգիական հարցումների տվյալներ են հրապարակում, չգիտեմ ինչեր են անում: Հիշո՞ւմ եք՝ մեկը կար, ասում էր «ինչքան ուզենք կխփենք»: Այդ կազմակերպությունները, ովքեր ինչ-որ հարցումներ են հրապարակում, դրանց անունը «ինչքան ուզենք կխփենք» ա: Նրանք 2018-ի հեղափոխության ժամանակ էլ ասում էին՝ դուք 7 տոկոսանոց քաղաքական ուժ եք, իրավունք չունեք ժողովրդի անունից խոսելու: Բայց մենք ինչ ասեցինք, ասեցինք մենք ժողովրդի անունից չենք խոսում: Ժողովուրդն ինքը իր անունից կխոսի: Եվ ես համոզված եմ, ինչպես 2018 թվականին, ժողովուրդն ինքն իր անունից խոսեց, 2021 թվականի հունիսի 20-ին նույնպես ժողվուրդն իր անունից կխոսի»:

Թեմայի այլ նորություններ