Նախագահը հանդիպել է Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամների և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    11 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    13 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    15 կմ/ժ
  • Արարատ 14°C
    38%
    13 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    62%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    72%
    6 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    51%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26465
  • Դոլար = 387.523

Նախագահը հանդիպել է Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամների և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամների հետ:

Քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, ներքին և արտաքին մարտահրավերները, ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիները:

Խորհրդի անդամները նշել են, որ համակարծիք են պատերազմից հետո ստեղծված իրավիճակի հանգուցալուծման վերաբերյալ Հանրապետության նախագահի մոտեցումներին և նախագահական ինստիտուտը դիտարկում են որպես կայունացնող գործոն:

Ներկայացնելով իրենց տեսակետներն ու դիրքորոշումը՝ նրանք նշել են, որ իրավիճակի հանգուցալուծումը տեսնում են երկու փուլով՝ նախ՝ երկրում հաշտության մթնոլորտի ստեղծում և ժամանակավոր կառավարություն ձևավորում, որը պետք է կատարի կենսականորեն անհրաժեշտ անցումային քայլեր, հետո միայն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:

Քննարկվել են Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությանը, այդ թվում՝ ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման ուղիներին առնչվող հարցեր:

Թեմայի այլ նորություններ