Նախագահ Թրամփի ու սոցցանցերի հակադրության մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    39%
    32 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    55%
    22 կմ/ժ
  • Լոռի 14°C
    67%
    8 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    80%
    12 կմ/ժ
  • Արարատ 19°C
    52%
    20 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    98%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    39%
    32 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    64%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    42%
    20 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    58%
    20 կմ/ժ
  • Արցախ 16°C
    74%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.23923
  • Դոլար = 387.321

Նախագահ Թրամփի ու սոցցանցերի հակադրության մասին

Նախագահ Թրամփի ու սոցցանցերի հակադրության մասին

Նախագահ Թրամփը սպառնաց վերահսկողություն սահմանել կամ ուղղակի փակել սոցիալական ցանցերի ընկերություններն այն բանից հետո երբ Twitter - ն առաջին անգամ մի շարք նախազգուշացումներ է ավելացրել Թրամփի մի քանի թվիթերյան գրառումների վերաբերյալ, որով խորհուրդ է տվել օգտատերերին ստուգելու գրառումների իսկությունը

Թրամփը վերահաստատեց քաղաքական կողմնակալության իր մեղադրանքը առանց փաստացի ապացույց բերերլու՝ընդգծելով իր գրառման մեջ, որ հանրապետականները կարծում են, որ սոցցանցերը լիովին լռեցնում են պահպանողականների ձայները: Նա սպառնաց կարգավորումներ մտցնել կամ փակել դրանք: Նախագահը կոչ արեց սոցցանցերին վերանայել իրենց մոտեցումները:

Twitter- ի և Facebook- ի ներկայացուցիչներն անհասանելի էին մեկնաբանությունների համար Թրամփի թվիթերի վերաբերյալ: Ընկերությունների բաժնետոմսերը որոշակի անկում գրանցեցին այս զարգացումներից հետո:

Առավոտյան գրառումներում հանրապետական նախագահը կրկին անդրադարձել էր փոստով քվեաթերթիկների հարցին և նույնատիպ գրառում կատարել, որի արդյունքում Twitter- ը կոչ էր արել իր օգտատերերին ստուգելու գրառման փաստացի իսկությունը:

Տեխնոլոգիական այս ընկերության այդ քայլը հանգեցրեց քննադատության նախագահ Թրամփի կողմից, ով մեղադրեց ընկերությանն ԱՄՆ-ի առաջիկա նախագահական ընտրություններին միջամտելու մեջ:

Թեմայի այլ նորություններ