Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Հայաստանում Բելառուսի, Ղազախստանի և Չինաստանի դեսպանների հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 7°C
    87%
    0 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    93%
    0 կմ/ժ
  • Լոռի 1°C
    90%
    10 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    91%
    4 կմ/ժ
  • Արարատ 8°C
    67%
    10 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    98%
    3 կմ/ժ
  • Արմավիր 8°C
    87%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    93%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 6°C
    87%
    0 կմ/ժ
  • Կոտայք 4°C
    78%
    6 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Հայաստանում Բելառուսի, Ղազախստանի և Չինաստանի դեսպանների հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Հայաստանում Բելառուսի, Ղազախստանի և Չինաստանի դեսպանների հետ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին, Ղազախստանի Հանարապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին:

Նախագահ Սարգսյանն ու դեսպան Կոնյուկը մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հարցերի շուրջ: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության խնդիրներին:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Իմանբաևին՝ Ղազախստանի պետական տոնի՝ Անկախության օրվա առթիվ և իր բարեմաղթանքները հղել Ղազախստանի բարեկամ ժողովրդին: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության շուրջ: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերին: 

Նախագահ Սարգսյանը և դեսպան Ֆան Յունը մտքեր են փոխանակվել հայ-չինական երկկողմ հարաբերությունների օրակարգի, համագործակցության հեռանկարային ուղղությունների և տարբեր ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու հնարավորությունների շուրջ: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերին: 

Թեմայի այլ նորություններ