Մեկնարկել է ԱԺ հերթական նիստը. օրակարգում նաև պետբյուջեի նախագիծն է. Ընդդիմությունը բոյկոտում է ԱԺ հերթական նիստերի աշխատանքները. ՈՒՂԻՂ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    88%
    20 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    11 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    6 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    98%
    9 կմ/ժ
  • Արարատ 13°C
    60%
    7 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    96%
    9 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    88%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    99%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    88%
    20 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    83%
    12 կմ/ժ
  • Արցախ 10°C
    98%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24305
  • Դոլար = 387.646

Մեկնարկել է ԱԺ հերթական նիստը. օրակարգում նաև պետբյուջեի նախագիծն է. Ընդդիմությունը բոյկոտում է ԱԺ հերթական նիստերի աշխատանքները. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական լիագումար նիստը, որի օրակարգում ներառված է 33 հարց: Հերթական նիստերի օրակարգում է նաև ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը, որը մինչ այդ քննարկվել է խորհրդարանի հանձնաժողովների համատեղ նիստերում: Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարեցին ԱԺ հերթական նիստերի աշխատանքը բոյկոտելու մասին:

Նիստի մեկնարկին «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ իրենք չեն մասնակցելու ԱԺ հերթական նիստերի աշխատանքներին՝ ի նշան բողոքի: խմբակցությունն այդ քայլով իր բողոքն է արտահայտում այն բանի դեմ, որ իշխող ուժն ընդառաջ չի գնացել Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակը քննարկելու համար նոյեմբերի 15-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ևս հայտարարեց, որ խմբակցությունը չի մասնակցելու հերթական նիստերի աշխատանքներին: Նա ընդգծեց, որ նիստերի դահլիճ կվերադառնան այն ժամանակ, երբ մեր երկրի առջև ծառացած խնդիրները քննարկվեն ըստ կարևորության և ըստ օրհասական վտանգի:

Թեմայի այլ նորություններ