Լարված իրավիճակ ԱԺ-ում. Ալեն Սիմոնյանն Աննա Մկրտչյանին դահլիճից հեռացնելու որոշում կայացրեց և 20 րոպեով ընդմիջեց նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 8°C
    93%
    2 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    100%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    94%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    95%
    4 կմ/ժ
  • Արարատ 9°C
    70%
    6 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    95%
    3 կմ/ժ
  • Արմավիր 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    93%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 7°C
    93%
    2 կմ/ժ
  • Կոտայք 5°C
    67%
    3 կմ/ժ
  • Արցախ 10°C
    95%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Լարված իրավիճակ ԱԺ-ում. Ալեն Սիմոնյանն Աննա Մկրտչյանին դահլիճից հեռացնելու որոշում կայացրեց և 20 րոպեով ընդմիջեց նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովի  նախագահ Ալեն Սիմոնյանը  խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին նիստերի դահլիճից հեռացնելու որոշում կայացրեց: Նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում էր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին, սակայն Աննա Մկրտչյանը տեղից միջամտեց:

«Ես հեռացնում եմ Ձեզ նիստերի դահլիճից մինչև օրվա ավարտ, տիկին Մկրտչյան: Խնդրում եմ հեռացեք դահլիճից, այլապես ես ստիպված կլինեմ անվտանգության աշխատակիցներին խնդրել, որ Ձեզ հեռացնեն դահլիճից»,- ասաց Սիմոնյանը:

Աննա Մկրտչյանը դահլիճից չհեռացավ, ինչից հետո Ալեն Սիմոնյանն անվտանգության աշխատակիցների հրավիրեց, որպեսզի պատգամավորին դահլիճից հեռացնեն: 

Անվտանգության աշխատակիցների ներս մտնելու պահին իրենց տեղերից բարձրացան «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները և մոտեցան դահլիճի այն հատվածին, որտեղ նստած էր Աննա Մկրտչյանը՝ փորձելով համոզել, որպեսզի պատգամավորին դահլիճից չհեռացնեն:

Ազգային ժողովի նիստերի դահլիճում քաշքշուկ տեղի ունեցավ՝ անվտանգության աշխատակիցների և ընդդիմադիր պատգամավորների միջև, այն բանից հետո, երբ անվտանգության աշխատակիցները փորձել են դահլիճից հեռացնել «Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին: Տեսանյութում երևում է, թե ինչպես են մի խումբ ընդդիմադիր պատգամավորներ և անվտանգության աշխատակիցներ քաշքշում միմյանց:

Պայթունավտանգ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անվտանգության աշխատակիցների էր հրավիրել պատգամավոր Աննա Մկրտչյանին դահլիճից հեռացնելու համար և նիստն ընդմիջել 20 րոպեով:

Թեմայի այլ նորություններ