ԿԸՀ-ն հակված է համագործակված աշխատել բոլոր քաղաքական ուժերի հետ․ Տիգրան Մուկուչյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 7°C
    87%
    0 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    93%
    0 կմ/ժ
  • Լոռի 1°C
    87%
    11 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    91%
    7 կմ/ժ
  • Արարատ 8°C
    67%
    10 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    96%
    2 կմ/ժ
  • Արմավիր 8°C
    87%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    93%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 6°C
    87%
    2 կմ/ժ
  • Կոտայք 4°C
    78%
    8 կմ/ժ
  • Արցախ 10°C
    96%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

ԿԸՀ-ն հակված է համագործակված աշխատել բոլոր քաղաքական ուժերի հետ․ Տիգրան Մուկուչյան

ԿԸՀ-ն հակված է համագործակված աշխատել բոլոր քաղաքական ուժերի հետ․ Տիգրան Մուկուչյան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության հիմնական սկզբունքներն են թափանցիկությունն ու հրապարակայնությունը, ուստի հանձնաժողովը հակված է համագործակված աշխատել բոլոր քաղաքական ուժերի հետ։ Ազգային ժողովում եզրափակիչ իր ելույթում այս մասին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

«ԿԸՀ-ն միշտ ու հետայսու հակված է համագործակցված աշխատանքի բոլոր քաղաքական ուժերի և նրանց ներկայացուցիչների հետ։ Գերնպատակը մեկն է, որպեսզի ընտրական գործընթացում, հատկապես կայացվելիք որոշումները լինեն կոնսեսուսի արդյունքում, որպեսզի քաղաքական ուժերի համար որոշումները լինեն տեսանելի, ընկալելի և հարցեր չառաջացնեն։ Այս գործելաոճով աշխատել ենք 2021 թվականին և այս գործելաոճը լինելու նաև ապագայում»,- ընդգծեց Մուկուչյանը։

ԿԸՀ նախագահը շատ կարևոր է համարում, որպեսզի ընտրական գործընթացի ընթացքում ցանկացած իրավախախտում ստանա իր արժանի գնահատականը, դառնա քննության առարկա և քննվի մինչև վերջ, ինչը, ըստ Մուկուչյանի, լավագույն մեխանիզմն է հետագայում նմանատիպ երևույթների կանխարգելման ուղղությամբ։

«Այս առումով ակնկալում եմ, որ կունենանք համագործակցություն Ազգային ժողովի հետ, հատկապես ներկայացված առաջարկների և նրանց քննարկման համատեքստում»,- եզրափակեց Մուկուչյանը։

Թեմայի այլ նորություններ