Կրեմլում հայտարարել են, որ Պուտինի եւ Բայդենի հանդիպումը տեղի կունենա ամռանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    35%
    7 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    13 կմ/ժ
  • Լոռի 12°C
    83%
    19 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    12 կմ/ժ
  • Արարատ 21°C
    36%
    11 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    81%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    35%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    20 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    35%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    43%
    17 կմ/ժ
  • Արցախ 13°C
    94%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26217
  • Դոլար = 387.523

Կրեմլում հայտարարել են, որ Պուտինի եւ Բայդենի հանդիպումը տեղի կունենա ամռանը

Կրեմլում հայտարարել են, որ Պուտինի եւ Բայդենի հանդիպումը տեղի կունենա ամռանը

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի հանդիպումը պլանավորվում Է ամռան ամիսներին, բայց ստույգ օրը եւ երկիրն առայժմ որոշված չեն: Ապրիլի 26-ին այդ մասին լրագրողներին հայտարարել Է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Իրոք, ոոշակի առաջարություններ հնչեցվել են, օրը ես առայժմ հաստատել չեմ կարող: Առայժմ ոչ մի կարգի պայմանավորվածություններ ժամկետների վերաբերյալ չկան: Խոսքն իրոք ամառային ամիսների մասին Է, (…) տակավին պետք Է վերլուծել տարբեր շատ գործոններ՝ ինչ-որ վերջնական համաձայնությունների հասնելու համար»,- ասել Է նա: «Առայժմ չի նշվել ոչ մի երկիր, (որտեղ կարող Է տեղի ունենալ հանդիպումը)»,- ճշտել Է Կրեմլի ներկայացուցիչը:

Ըստ որում Պեսկովն առանց մեկնաբանությունների Է թողել երկու երկրների ղեկավարների հանդիպման հնարավորությունը Բայդենի՝ հունիսի կեսերին պլանավորված եվրոպական շրջագայության ժամանակ՝ հավելելով, որ նման առաջարկություն «եղել Է» նախագահների «հեռախոսազրույցի ժամանակ»:

Պուտինը եւ Բայդենն ապրիլի 13-ին հեռախոսազրույց են ունեցել: Սպիտակ տան մամուլի ծառայության վկայությամբ՝ Բայդենն առաջադրել Է ռուս-ամերիկայն գագաթնաժողովի անցկացման գաղափարն «առաջիկա ամիսներին երրորդ երկրում»: Հետագայում Միացյալ Նահանգների ղեկավարը ճշտել Է, որ ռուաստանցի պաշտոնակցին առաջարկել Է հանդիպել ամռանը Եվրոպայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Թեմայի այլ նորություններ