Խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    87%
    2 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    70%
    7 կմ/ժ
  • Լոռի 5°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    94%
    5 կմ/ժ
  • Արարատ 10°C
    67%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    6 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    87%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    95%
    0 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    87%
    2 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    83%
    6 կմ/ժ
  • Արցախ 9°C
    98%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը

Խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը

Դեկտեմբերի 10-ին խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի խումբ օրենսդրական նախաձեռնություններ: Նախագծերի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովների եզրակացությունները դրական էին: Քննարկված նախագծերն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո բովանդակային փոփոխությունների չէին ենթարկվել:

Քննարկվել է ««Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու» օրինագծերի փաթեթը, կատարվել են խմբագրական փոփոխություններ:

Հաջորդիվ քննարկվել են ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին  եւ ««Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Խորհրդարանն ընդունել է երեկ եւ այսօր ընդունված բոլոր  օրենսդրական նախաձեռնությունները:  

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել է, որ երեկ ԱԺ նախագահն ստացել է պատգամավոր Իշխան Զաքարյանի գրությունը, որով վերջինս հայտնում է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 9-րդ կետի համաձայն` դուրս է եկել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից եւ գործելու է որպես անկախ պատգամավոր:

Սպառելով օրակարգը` Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի  աշխատանքը:

Թեմայի այլ նորություններ