Իշխանությունն ընդդիմության հետ կոնսեսուսի չեկավ. ՔՊ-ն չմիացավ ընդդիմադիրների հայտարարությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    30%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    47%
    2 կմ/ժ
  • Լոռի 16°C
    44%
    15 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    70%
    5 կմ/ժ
  • Արարատ 20°C
    36%
    7 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    74%
    12 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    30%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    49%
    24 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    30%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    42%
    12 կմ/ժ
  • Արցախ 14°C
    84%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24834
  • Դոլար = 387.692

Իշխանությունն ընդդիմության հետ կոնսեսուսի չեկավ. ՔՊ-ն չմիացավ ընդդիմադիրների հայտարարությանը

Իշխանությունն ընդդիմության հետ կոնսեսուսի չեկավ. ՔՊ-ն չմիացավ ընդդիմադիրների հայտարարությանը

Ազգային ժողովում այսօր չընդունվեց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները հրատապ թեմայով քննարկման արդյունքում ընդդիմության կողմից կազմված ԱԺ հայտարարության տեքստը:

Մինչ քվեարկությունը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ներկայացրեց ԱԺ հայտարարության տեքստը:

 
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը դատապարտում է՝

ա) Ադրբեջանի և Թուրքիայի կողմից՝ ահաբեկչական խմբավորումների և վարձկանների ներգրավմամբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած լայնամասշտաբ զինված ագրեսիան։
բ) Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների նաև դադարումից հետո գերեվարված, պատանդառված անձանց նկատմամբ արձանագրվող միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները,պատերազմական հանցագործություն համարվող գործողությունները,
գ) Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքների բռնազավթումը,
դ) Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների ներխուժումը, շարունակաբար ուժի գործադրումը կամ այն գործադրելու իրական սպառնալիքները,
ե) Ադրբեջանի ռազմաքաղաքական և հանրային շրջանակների կողմից հայատյացության չդադարող հռետորաբանությունը, միջազգային հանրությանը միակողմանի և խեղաթյուրված տեղեկատվության ներկայացումը:
Արձանագրում է, որ
ա) Ադրբեջանի կողմից վերը նշված հանցավոր գործողությունները շարունակվում են՝ ուղեկցվելով Հայաստանի ու Արցախի տարածքների նկատմամբ հավակնություններով:
բ) Սահմանների որոշումը սահմանակից պետությունների բացառիկ իրավասության ոլորտն է, և որ սահմանները որոշվում են սահմանակից պետությունների միջև միջազգային իրավունքի վրա հիմնված համաձայնության միջոցով՝ Միավորված Ազգերի Կազմակերպության «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» 1969թ. Վինեայի կոնվենցիայի համաձայն, ըստ որի, ի թիվս այլ դեպքերի՝ առոչինչ է ուժի սպառնալիքի կամ այն կիրառելու միջոցով ցանկացած միջազգային համաձայնություն: 
գ) Արցախի ժողովրդի` իր պատմական տարածքում ինքնորոշման իրավունքի երաշխավորված իրացումը և Արցախի բռնազավթված տարածքների դեօկուպացիան տարածաշրջանում խաղաղության հաստատման գլխավոր նախապայմանն է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության ձևաչափով:

Առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, որի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են բացառապես հանրաքվեի միջոցով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշմամբ, ըստ որի՝

ա) Հայաստանի Հանրապետությունը հետևողականորեն սատար է կանգնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը:
բ) Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում:
Գտնում է, որ
ա) Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը ապօրինի բռնակցված Արցախը չի կարող ընդգրկվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում,
բ) Հայաստանի Հանրապետությունը չունի որևէ միջազգային-իրավական պարտավորություն՝ հիմք ընդունելու որևէ քարտեզով արձանագրված սահմանները,
գ) Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ներկայացնող որևէ անձ, այդ թվում՝ գործադիր իշխանության ղեկավարը կամ այլ ներկայացուցիչը, չի կարող գրավոր կամ բանավոր համաձայնության գալ՝ խախտելով Արցախի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետությանը վերաբերող վերը նշված իրավական նորմերը: Այդպիսի ցանկացած համաձայնություն ի սկզբանե առոչինչ է,
դ) Uti possidetis սկզբունքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ երկու կողմերը համաձայնում են այն ընդունելու որպես սահմանազատման հիմք:
ե) Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև վեճերը կարող են լուծվել բացառապես խաղաղ միջոցներով՝ առանց ուժի և ուժի սպառնալիքի կիրառման:
 
Պահանջում է Հայաստանի Հանրապետության կառավարությունից.
ա) Զերծ մնալ որևէ բանակցությունից, գրավոր կամ բանավոր համաձայնություններից, որոնք կխախտեն ՀՀ Սահմանադրության պահանջներն ու հայ ժողովրդի հավաքական կամքը՝ արտահայտված Անկախության հռչակագրով:
բ) Ընթացող գործընթացների վերաբերյալ խորհրդարանական տարբեր ձևաչափերով ապահովել Ազգային ժողովին հավաստի տեղեկատվության տրամադրումը: Զինված ուժերի բարեփոխումների և առհասարակ անվտանգային համակարգին վերաբերող հարցերում լինել հնարավորինս հրապարակային, քննարկման դնել ինչպես մասնագիտական, այնպես էլ խորհրդարանական տարբեր ձևաչափերով:
գ) Առաջնագծում ապահովել անվտանգության անհրաժեշտ ամրաշինական-ինժեներական աշխատանքներն ու տեխնիկական համակարգերը: Արագացնել անվտանգության համակարգի վերափոխումների և արդիականացման գործընթացն այն համահունչ դարձնելով հետպատերազմական շրջանի սպառնալիքներին և տարածաշրջանում առկա մարտահրավերներին։

Կոչ է անում միջազգային կազմակերպություններին, բարեկամ երկրների խորհրդարաններին՝ դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացված և շարունակվող հանցագործությունները, ձեռնարկել վերջիններիս նկատմամբ իրավական պատասխանատվության ենթարկելուն ուղղված գործողություններ», - ներկայացրեց Աբրահամյանը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշեց, որ քվեարկությանը չեն մասնակցի, քանի որ ներգրավված չեն եղել հայտարարության կազմման գործընթացում։

«ԱԺ հայտարարության նախագիծը քաղաքական մեծամասնությունը ստացել է երեկ օրվա երկրորդ կեսին, երբ ընդդիմադիր երկու խմբակցությունները հայտարարության նախագիծն ամբողջությամբ կազմել էին։ Քաղաքական մեծամասնությունը որևէ կերպ ներգրավված չի եղել հայտարարության կազմման գործընթացում։ Նախագծում տեղ գտած այն թեզերն ու դրույթները, որոնք վերաբերում են Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին, Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործություններին դրանց հետ որևէ խնդիր չենք տեսնում։ Սակայն հայտարարության մեջ նաև տեղ են գտել ներքաղաքական բովանդակություն ունեցող ձևակերպումներ, որոնք նման հայտարարության մեջ չեն կարող մեծ տեղ գտնել»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ չեն կարողացել ընդդիմության հետ հասնել կոնսեսուսի։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը. ԱԺ հայտարարության նախագիծը ստացավ 26 կողմ ձայն:

Թեմայի այլ նորություններ