Իրականացված բոլոր ընտրությունները համապատասխանել են Ընտրական օրենսգրքի պահանջներին. Մուկուչյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    30%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    54%
    9 կմ/ժ
  • Լոռի 16°C
    43%
    12 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    68%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    34%
    9 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    74%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    30%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    48%
    23 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    30%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    41%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    84%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24834
  • Դոլար = 387.692

Իրականացված բոլոր ընտրությունները համապատասխանել են Ընտրական օրենսգրքի պահանջներին. Մուկուչյան

Իրականացված բոլոր ընտրությունները համապատասխանել են Ընտրական օրենսգրքի պահանջներին. Մուկուչյան

 ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը վստահեցնում է, որ իր պաշտոնավարման ընթացքում անցկացված բոլոր ընտրությունները համապատասխանել են Ընտրական օրենսգրքի պահանջներին: Մուկուչյանն այս մասին ասաց ԱԺ նիստում Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդման ներկայացման ժամանակ՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ»-ից Հայկ Մամիջանյանի հարցին:

«Խնդրում եմ ավելի բաց ու հստակ փաստել, որ ՀՀ-ում ձեր պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած համապետական ընտրությունները եղել են օրենքի տառին համապատասխան»,-ասաց Մամիջանյանը:

Մուկուչյանը  հիշեցրեց, որ 2012 թվականից ինքը ԿԸՀ-ում է, կազմակերպել է բազմաթիվ ընտրություններ:

«Բոլոր ընտրությունների հետ կապված էլ իմ կարծիքը ներկայացրել եմ: Այս դահլիճում տարբեր թվականներին համապետական ընտրություններից հետո, ինչու չէ, նաև ՏԻՄ ընտրություններից հետո, ներկայացվել են նմանատիպ տարբեր գնահատականներ, և մեր մոտեցումը եղել է հետևյալը՝ իմ կարծիքով իրականացված ընտրությունները համապատասխանել են Ընտրական օրենսգրքի պահանջներին»,-ասաց Մուկուչյանը:

Թեմայի այլ նորություններ